Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 
  • Վարչապետի խոսնակ նշանակվեց Մանե Գևորգյանը

    Վարչապետի խոսնակ նշանակվեց Մանե Գևորգյանը

    02.03.2020| 15:14
    Հայաստանի վարչապետի խոսնակ է նշանակվել Մանե Գևորգյանը։ Մինչ նոր նշանակումը նա «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջազգային լրատվամիջոցների հետ կապերի համակարգողն էր, ավելի վաղ եղել է «Սիվիլիթաս» հիմնադրամի գլխավոր պրոդյուսերը։
  • Տաջիկստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին

    Տաջիկստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին

    02.03.2020| 15:14
    Երեկ Տաջիկստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին: Արդյունքները կհրապարակվեն այսօր: Սպասվում է, որ հաղթանակ կտանի նախագահ Էմոմալի Ռահմոնի իշխող կուսակցությունը:
  • Կորոնավիրուսի զոհերի թիվն աշխարհում գերազանցել է 3 000-ը

    Կորոնավիրուսի զոհերի թիվն աշխարհում գերազանցել է 3 000-ը

    02.03.2020| 15:13
    Նոր կորոնավիրուսի զոհերի թիվն ամբողջ աշխարհում արդեն գերազանցել է 3 հազարը: COVID-19-ից մահվան առաջին դեպքերն են գրանցվել ԱՄՆ-ում, Թայլանդում, Ավստրալիայում: Իտալիան շարունակում է մնալ Եվրոպայում ամենամեծ բռնկման օջախը՝ այնտեղ 1700 վարակվածներից 34-ը մահացել են: Չեխիայի կառավարությունը հայտարարեց վարակի առաջին 3 դեպքերի մասին, բոլոր հիվանդները եկել են Իտալիայից:
  • Կկազմակերպվի վեցամսյա պրակտիկա ճանապարհաշինության‚ նախագծման ոլորտներում մասնագիտացող ուսանողների համար

    Կկազմակերպվի վեցամսյա պրակտիկա ճանապարհաշինության‚ նախագծման ոլորտներում մասնագիտացող ուսանողների համար

    02.03.2020| 12:43
    Հայաստանի Հանրապետությունը շարունակում է համագործակցությունը Համաշխարհային բանկի Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում։ 2019թ․ հոկտեմբերին կնքվել է Երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագիրը։ Ի թիվս այլ ծրագրային միջոցառումների՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում նախատեսվում է կազմակերպել վեցամսյա աշխատանքային պրակտիկա ճանապարհաշինության‚ նախագծման ոլորտներում մասնագիտացող և ավարտական կուրսերում սովորող իգական սեռի ուսանողների համար։
  • Կորոնավիրուսով վարակվածը, 31 քաղաքացիներն ու շունիկը իրենց լավ են զգում

    Կորոնավիրուսով վարակվածը, 31 քաղաքացիներն ու շունիկը իրենց լավ են զգում

    01.03.2020| 21:50
    Ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող մեր քաղաքացին, ում մոտ կորոնավիրուսի տեստը դրական էր, իրեն լավ է զգում, գանգատներ և ջերմություն չունի։
  • Մանկապարտեզները մարտի 2-7-ը փակ կլինեն

    Մանկապարտեզները մարտի 2-7-ը փակ կլինեն

    01.03.2020| 21:49
    Հակահամաճարակային անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդները տեղափոխվում են մարտի 2-7-ը՝ տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
  • Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է 1000-ի

    Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է 1000-ի

    01.03.2020| 21:48
    Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում 593-ից հասել է 978-ի, հիվանդությունից մահացածներինը՝ 54-ի՝ հայտարարել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը:
  • Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ Սուրբ Պետրոսի հրապարակում

    Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ Սուրբ Պետրոսի հրապարակում

    01.03.2020| 21:45
    Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որ մի քանի պաշտոնական միջոցառումներ էր չեղարկել վատ ինքնազգացողության պատճառով, կիրակի Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա ելույթն է ունեցել:
  • Նիկոլ Փաշինյանը գնաց Ծաղկաձոր

    Նիկոլ Փաշինյանը գնաց Ծաղկաձոր

    01.03.2020| 21:44
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է այսօր գիշերել Ծաղկաձորում։ «Ընտանիքով որոշեցինք այս երեկոն անցկացնել Ծաղկաձորում: Նաև կգիշերենք հյուրանոցներից որևէ մեկում», - Facebook-ի իր էջում գրել է Փաշինյանը։
  • Նիկոլ Փաշինյան. Կորոնավիրուսը ում շունն ա

    Նիկոլ Փաշինյան. Կորոնավիրուսը ում շունն ա

    01.03.2020| 21:43
    Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում գտնվում է հսկողության տակ, Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։