ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 28-ին Աթենքում մասնակցել է պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցության ծրագրերի քննարկմանը և ռազմաքաղաքական խորհրդակցություններին։
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը փետրվարի 28-ին հեռախոսով քննարկել են Իդլիբի ապաէսկալացիայի գոտու վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը՝ հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Կանադայի խորհրդարանում պատգամավորները Բաքվի և Սումգայիթի ջարդերը դատապարտող հայտարարություններ են հնչեցրել: Պատգամավորները նշել են, որ Կանադայի ողջ հայությունն այս օրերին հարգանքի տուրք է մատուցում Բաքվում և Սումգայիթում ոճրագործության զոհ դարձած հազարավոր հայերի հիշատակին:
Միջազգային ավտոսալոնը, որը Ժնևում պետք է անցկացվեր մարտի 5-15-ը, Շվեյցարիայի իշխանությունների կարգադրությամբ չեղարկվել է նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով՝ փետրվարի 28-ին հաղորդել է ավտոսալոնի կայքը։
Թեհրանում և Իրանի մյուս նահանգների ևս 22 մայրաքաղաքներում վերջին մի քանի տասնամյակների ընթացքում առաջին անգամ չեղյալ են հայտարարվել ուրբաթօրյա աղոթքները՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով։
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով՝ տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
ՆԱՏՕ-ն դատապարտում է Սիրիայում գրանցված էսկալացիան, ցավակցություն է հայտնում զոհված թուրք զինծառայողների ընտանիքներին և զորակցություն հայտնում Թուրքիային՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Հյուսիսատլանտյան խորհրդի դեսպանների մակարդակով արտահերթ նիստի ավարտին դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ելույթին:
«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի Համաճարակաբանության հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կոլեկտիվ դիմումը ստորագրել են արդեն 75 աշխատակիցներ։
Կորոնավիրուս է ախտորոշվել իսրայելացի մի կնոջ մոտ, որը կապ է ունեցել Իտալիայից վերադարձած հիվանդի հետ: Հինգշաբթի լրատվամիջոցները հայտնել էին, որ Իտալիայից վերադարձած իսրայելացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...