28.02.2020|
14:39
«Հրապարակը» գրել է. «Շուրջ մեկ տարի առաջ ՀՀ գործող իշխանությունը, կարելի է ասել, պատերազմ հայտարարեց Սահմանադրական դատարանին՝ այս կառույցը հռչակելով ՀՀ ժողովրդի թշնամի և մեր զարգացման գլխավոր խոչընդոտ։ 1 տարի շարունակ մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչով են Հրայր Թովմասյանն ու մյուս 6 դատավորները խանգարում մեր իշխանություններին, և ինչպես է արտահայտվում նրանց «վնասարարությունը»։