27.02.2020|
23:09
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հիվանդության պատճառով չի մասնակցել պատարագին: Վատիկանից հայտնել են, որ 83-ամյա քահանայապետը «թեթև թուլություն» է զգում և նախընտրում է մնալ հյուրանոցում, որտեղ ապրում է: Վատիկանից ոչինչ չեն հայտնել հիվանդության բնույթի մասին, պապին նկատել են հազալիս և փռշտալիս՝ չորեքշաբթի կայացած պատարագի ժամանակ: