26.02.2020|
14:02
30 երկրներ հայտնել են նոր կորոնավիրուսի դեպքերի մասին։ Ամենաշատ դեպքերն արձանագրված են Չինաստանում, որտեղ էլ դեկտեմբերին բռնկվել է վարակը, հաջորդիվ՝ Ճապոնիան, Հարավային Կորեան, Իտալիան և Իրանն են։ Կորոնավիրուսի առաջին դեպքերի մասին հայտարարել են Ավստրիան, Իրաքը, Աֆղանստանը, Բահրեյնը, Քուվեյթը, Օմանը, ընդգծելով, որ բոլոր վարակվածներն Իրանից ժամանած անձինք են։