25.02.2020|
00:09
Հետևելով իշխանական շրջանակներից եկող տեղեկատվական հոսքերին, կառավարությունը քայլեր է ձեռնարկում կորոնավիրուսի տարածման դեմ։ Միաժամանակ, տպավորություն է ստեղծվում, թե մեր երկրում պայքարը այս աղետի դեմ սկսվում և վերջանում է Իրանի հետ ուղևորափոխադրման սահմաններում։ Իմ պարտքն եմ համարում պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել մի քանի ասպեկտների վրա։ Նախ. խնդրին վերաբերվել չափազանց լուրջ, պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի և միշտ կարողանալ իրավիճակը պահել հսկողության տակ։