-
22.02.2020|
23:10
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ Ստեփանակերտում կայացել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացման, Արցախի և Հայաստանի ռազմական փոխգործակցության հարցերին և սահմաններում տիրող իրավիճակին:
-
22.02.2020|
23:10
Ղազախստանում 100 մարդ է ձերբակալվել մեծ քաղաքներում հակակառավարական ցույցերի ժամանակ: Աջակիցներին փողոց դուրս գալու կոչ էին արել ընդդիմադիր երկու ուժեր՝ նոր ձևավորված Դեմոկրատական կուսակցությունը և «Ժողովրդավարական ընտրությունը»:
-
22.02.2020|
23:08
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները երեկվա հեռախոսազրույցում համաձայնության չեն եկել սիրիական Իդլիբի շուրջ, որտեղ նախօրեին ռուսական ու թուրքական զորքերը փաստացի միմյանց դեմ էին դուրս եկել՝ պաշտպանելով հակադիր ճամբարների:
-
22.02.2020|
23:05
Փետրվարի 16-22-ը Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը 190 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 1800 կրակոց:
-
22.02.2020|
15:46
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մարդատար ավտոմեքենաների համար բաց է, իսկ բեռնատարների համար՝ փակ, ռուսական կողմում է մնացել 335 բեռնատար:
-
22.02.2020|
15:45
Էմանուել Մակրոնն ու Անգելա Մերկելը Վլադիմիր Պուտինին և Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ են արել հաշտության ելք գտնել սիրիական Իդլիբում, որպեսզի հնարավոր լինի խուսափել հումանիտար աղետից և անվերահսկելի ռազմական էսկալացիայից:
-
22.02.2020|
15:45
«Ժողովուրդը» գրել է. «Հայաստանի իշխանությունները լրջորեն լծվել են քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների դեմ պայքարի գործին:
-
22.02.2020|
15:43
Թուրքիան թույլ չի տվել, որ ռուսական ռազմական ինքնաթիռներն իր տարածքով անցնեն Սիրիա՝ տեղեկացնում է milligazete.com.tr կայքը:
-
22.02.2020|
15:42
Ոչ թե Ոստիկանությունը դառնում է Ներքին գործերի նախարարություն, այլ ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն, որի կազմում կլինի Ոստիկանությունը՝ «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկմանը լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:
-
22.02.2020|
15:41
«Հրապարակը» գրում է. ««Այո»-ի թիմն արդեն մշակել է իր ստրատեգիան և գործի անցել: Որոշել են քարոզարշավի ամեն օրվա համար մեկական տեսահոլովակ նկարել: