12.02.2020|
21:44
Արցախում այսօր 2 ժամկետային զինծառայողներ են զոհվել՝ տեղեկացրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Արցախի պաշտպանության բանակը հայտնեց, որ այսօր՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը: