-
11.02.2020|
02:26
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, արձագանքելով իրեն առաջադրված մեղադրանքին, ասել է, որ մեղադրանքի էությունը կայանում է նրանում, որ ԱԺ-ում 2018-ի մարտին տեղի է ունեցել ենթադրյալ ապօրինություն։
-
11.02.2020|
02:25
Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ռուսական «Интерфакс» գործակալությանը հարցազրույցում մանրամասներ է պատմել իր ղեկավարելիք կուսակցության մասին: Վանեցյանը նշել է, որ ընդդիմադիր կուսակցության գաղափարախոսության հիմքում ավանդույթներն ու առաջընթացն են լինելու:
-
11.02.2020|
02:23
Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը մտադիր են շարունակել համագործակցությունը ռազմական ոլորտում և համատեղ զորավարժությունների անցկացումը՝ ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
-
11.02.2020|
02:21
Ադրբեջանում խորհրդարանի արտահերթ ընտրություններն անցկացվել են բաց, օրենքի համաձայն՝ հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վիկտոր Գումինսկին: Ըստ նրա՝ դիտորդներն արձանագրել են մի քանի աննշան խախտումներ և թերություններ, որոնք չեն ազդել բնակչության կամքի ազատ արտահայտման վրա:
-
11.02.2020|
02:21
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրել է, թե որ դեպքում նախագահի որոշումը՝ հանրաքվեի անցկացնելու մասին, կարող է բողոքարկվել ՍԴ- ում:
-
11.02.2020|
02:19
Սիրիայի կառավարական բանակի հետ ընդհարումներում Թաֆթանազի մերձակայքում թուրքական բանակի 5 զինծառայողներ են զոհվել, ևս 5-ը վիրավորվել են՝ տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
-
11.02.2020|
02:18
Գլխավոր դատախազությունը երկրորդ անգամ չի հաստատում ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի մեղադրանքները։
-
11.02.2020|
02:17
Հայաստանի արդարադատության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ՝ քննարկելով Սահմանադրության փոփոխության և այդ հարցով նշանակված հանրաքվեի հարցը։
-
11.02.2020|
02:16
Գերմանիայի իշխող կուսակցության` Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Աննեգրետ Քրամփ-Կարենբաուերը հաջորդ տարի կայանալիք Բունդեստագի ընտրություններում չի պայքարի դաշնային կանցլերի պաշտոնի համար՝ լրատվամիջոցներին են հաղորդել իշխող կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները:
-
11.02.2020|
02:15
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Հյուսիս-Հարավը» շրջանցող նոր ճանապարհի կառուցումը բնակիչների բողոքի պատճառն է դարձել։ Կառուցվելիք ճանապարհի հարևանությամբ գտնվող շենքերի բնակիչների մի մասը դեմ է, որ շենքի հարևանությամբ անցնի նոր ճանապարհը։