07.02.2020|
17:34
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը ներկայացրել է պարենային ապրանքների հունվարի գնային ինդեքսը՝ պարենային ապրանքների համաշխարհային գները չորորդ ամիսն անընդմեջ աճ են գրանցել։ Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, կազմել է միջինը 182.5 նիշ, որ դեկտեմբերից ավել է 0,7 տոկոսով և 11,3 տոկոսով՝ 2019-ի համեմատ: