06.02.2020|
13:54
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ադրբեջան պաշտոնական այցի շրջանակում գովեստի խոսքեր է շռայլել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին: Նա շնորհակալություն է հայտնել Ալիևին` Թուրքիային միջազգային ասպարեզում մշտապես աջակցելու, Թյուրքական խորհրդում հաջող նախագահության համար և ևս մեկ անգամ ընդգծել է, որ իրենք «մեկ ազգ, երկու պետություն» են: