Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ երեկ էլ ֆեդերացիայի գործով Քննչական կոմիտեում հարցաքննվել է: Նա մանրամասներ չներկայացրեց, ասաց՝ երբ քննությունն ավարտվի, կտեսնի, թե որքա՞ն պարտք է մնացել ֆեդերացիան:
Մեծապես հարգելով նաև իմ նախկին գործընկերոջը, պետք է ասեմ, որ այնտեղ օրենսդրական նախաձեռնություն չկար, դա հակասահմանադրական, հակաիրավական թուղթ էր՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի առաջարկած «Աժ կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «ՍԴ-ի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին:
Կինոռեժիսոր, հասարակական գործիչ Արշակ Զաքարյանը երեկ ֆեյսբուքի ուղիղ եթերում պատմել էր Արցախի ռեստորանում վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության քննարկումն ընդմիջվեց աշխատանքային օրվա ավարտի պատճառով։ Դատավարության մյուս մասնակիցները ելույթ կունենան հաջորդ նիստին, որը տեղի կունենա փետրվարի 11-ին, ժամը 13։00-ին։
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքում գրել է. «ՀՀ վարչապետ, «Իմ քայլը» խմբակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԺ ներկայացված հայտնի օրենսդրական նախաձեռնությունները գնահատում եմ որպես ազգային անվտանգության, ներքին կայունության և պետական կարգի լրջագույն սպառնալիք:
Դեկտեմբերին մեր տունը խուզարկելիս մի հայտարարություն արեցի, որ տանից հանել են տանկ, ԲՏՌ, ԲՄՊ, և մի քանի օր առաջ, երբ հեռուստացույցով նայում էի ոստիկանապետի ելույթը, տեսա, թե ինչպես է դանդաղ խոսում և դանդաղ մտածում։
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով՝ ասել է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նրա համածառայակցին՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Մովսիսյանին՝ հայտնում է Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը:
Փետրվարի 7-ին կկայանա Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Դոբրուշի թղթի գործարան այցի ժամանակ։
Թուրքական պաշտոնական աղբյուրների պնդմամբ՝ նախօրեին զինված ուժերն ավելի քան հինգ տասնյակ օդային և հրետանային հարվածներ են իրականացրել` խոցելով Սիրիայի հյուսիսում` Իդլիբ նահանգում, լայնածավալ հարձակման անցած կառավարական բանակի ստորաբաժանումների զինծառայողներին՝ երեկ հայտարարեց Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...