-
03.02.2020|
23:05
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի նախագահ Սի Ձինպինին՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով առաջացած ողբերգական հետևանքների կապակցությամբ:
-
03.02.2020|
23:04
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքում գրում է. «Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն հայտարարություն է տարածել, որում անհանգստություն է հայտնել Հայաստանում ՍԴ շուրջ առկա լարված իրավիճակի վերաբերյալ:
-
03.02.2020|
23:02
Իրանի երկրորդ ամենամեծ քաղաքում` Մաշհադում, դատարանը 8 ցուցարարի և ակտիվիստի դատապարտել է ընդհանուր առմամբ 72 տարվա ազատազրկման: Այս անձինք ևս 6 մարդու հետ բաց նամակ էին գրել, որում կոչ էին արել Իրանի բարձրագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին հրաժարական տալ:
-
03.02.2020|
23:01
Ինձ, Կոնստանտին Տեր-Նակալյանին, Նարեկ Մալյանին և Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու նպատակը մեզ որպես խմբավորում ներկայացնելն էր, նման հրահանգ է իջեցվել Ոստիկանություն՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը:
-
03.02.2020|
23:00
Վենետիկի հանձնաժողովի նախագահը կրկին պնդում է, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակը պետք է լինի իրապես կամավոր, բացառի դատավորների նկատմամբ ցանկացած անձնական եւ քաղաքական ճնշում՝ նախագծված լինելով այնպես, որ վաղ կենսաթոշակը որեւէ ազդեցություն չունենա քննվող գործերի ելքի վրա։
-
03.02.2020|
22:59
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանի՝ հայտարարության վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել.
-
03.02.2020|
22:58
Եվրոպայի Խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ ասված է.
«2019թ. հոկտեմբերի 29-ի իմ հայտարարությունից հետո ես շարունակում եմ մտահոգված մնալ ՀՀ Սահմանադրական դատարանի մասնակցությամբ բաց հակամարտությունով: Ես կիսում եմ այս հարցով Եվրոպական Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի զեկուցողների անհանգստությունը:
-
03.02.2020|
22:55
Լեհաստանը կարող է զբաղեցնել Մեծ Բրիտանիայի տեղը Եվրամիությունում՝ РАР գործակալությանն ասել է Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը:
-
03.02.2020|
22:54
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը և կշարունակի հետևել Ղրիմի թաթարների վիճակին:
-
03.02.2020|
22:53
Չնայած ինձ առաջադրված մեղադրանքը զուրկ է որևէ իրավական, տրամաբանական և առարկայական հիմքից, հայտնում եմ իմ պատրաստակամությունը վաղը ևեթ վերադառնալ Հայաստան և հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին: