-
03.02.2020|
22:51
Հրայր Թովմասյանը ներկայանում է որպես դատական իշխանության ղեկավար, ինչն այդպես չէ։ Սա նշանակում է, որ նկրտումներ կան՝ դատական իշխանությունն ուզուրպացնելու՝ ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
-
03.02.2020|
22:50
Իշխանություններն այս ընթացքում արել են առավելագույնը, որ ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը չխորանա, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
-
03.02.2020|
22:48
Մոսկվան չի բացառում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև Սիրիայի շուրջ նոր բանակցությունների անցկացումը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
-
03.02.2020|
22:47
«Ես շարունակում եմ մտահոգված մնալ Հայաստանի Սահմանադրական դատարանին վերաբերող բացահայտ կոնֆլիկտով: Կիսում եմ ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողների մտահոգությունները»:
-
03.02.2020|
22:46
Իրանի իշխանություններն ուկրաինական «Բոինգի» կործանման հետաքննության շրջանակներում դադարեցնում են համագործակցությունը Կիևի հետ՝ հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Հասան Ռեզաիֆարը`պնդելով, որ ուկրաինական կողմը զբաղված է նախաքննության նյութերի անօրինական գաղտնազերծմամբ:
-
03.02.2020|
22:46
Այսօր Միացյալ Նահանգներում սկսվում են ներկուսակցական ընտրությունները, որոնց ընթացքում Դեմոկրատական կուսակցության աջակիցները կորոշեն նոյեմբերի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակցի անունը:
-
03.02.2020|
22:44
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
-
03.02.2020|
17:11
Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացել է 2008 թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված մրցույթի արդյունքների ամփոփումը: Ներկայացված 11 հայտերից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել:
-
03.02.2020|
17:08
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի մրցույթը կկայանա մարտի 17-ին: Մեր տեղեկություններով` մրցույթին մասնակցելու է թատրոնի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Սահակյանը: Թատրոնից թեկնածուներ չկան: Այլ թեկնածուների անուններ նույնպես առայժմ չեմ շրջանառվում:
-
03.02.2020|
13:23
«Պիտի բոլորով աշխատենք, որ 2020 թվականին ապահովենք գոնե 8-9 տոկոս տնտեսական աճ, ներառյալ՝ գյուղատնտեսությունը դուրս բերելով ռեցեսիոն փուլից: Դրա համար բոլոր նախադրյալները առկա են: Իսկ 2019 թվականի տնտեսական արդյունքները գնահատում եմ փայլուն»: