31.01.2020|
23:39
ՊԵԿ-ը հրապարակել է 2019 հարկային տարվա 1000 խոշոր հարկատուների ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողները նախորդ տարի վճարել են 1 տրիլիոն 61 մլրդ դրամ, որը 2018-ի համեմատ ավելի է 122 մլրդ դրամով կամ 13 %-ով: Հարկատուների ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որ պետական բյուջե է վճարել 57.04 մլրդ դրամ: 2018-ին նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 42.22 մլրդ դրամ: