31.01.2020|
15:09
Հաշվի առնելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանի՝ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքը և հանրային քննարկումները՝ Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման ժամանակ 2020-ի հունվարի 29-ին եթեր հեռարձակված «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» վերտառությամբ տեսանյութը, այդ կապակցությամբ փաստաբանի հրապարակային հայտարարությունը և բողոքը։