-
30.01.2020|
20:04
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կստեղծվի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով:
-
30.01.2020|
20:03
Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետեր Վալերի Գերասիմովը և Յաշար Գյուլերը հեռախոսով քննարկել են սիրիական Իդլիբում տիրող իրավիճակը:
-
30.01.2020|
20:02
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը հայտարարել է. «2020-ի հունվարի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խոստացավ «անհամաչափ ուժեղ հակահարված տալ» ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին` ի պատասխան վերջինիս հայտարարությանը՝ զրպարտության համար Ն.Փաշինյանին դատական պատասխանատվության կանչելու մտադրության մասին։
-
30.01.2020|
20:01
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու գույքահարկի նոր համակարգի ներդրման աշխատանքների ընթացքը: Պատասխանատուները զեկուցել են, որ արդեն իսկ գնահատվել են հանրապետությունում բոլոր տեսակի անշարժ գույքերն ըստ տեսակների:
-
30.01.2020|
20:00
Իսրայելի վարչապետը ժամանել է Մոսկվա՝ նախագահ Պուտինի հետ քննարկելու Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագիրը:
-
30.01.2020|
20:00
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանում 10 տարի առաջ մահացած Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի ծնողների բողոքն ընդդեմ Ադրբեջանի և պարտավորեցրել Սարիբեկյանների ընտանիքին վճարել 60.000 եվրո:
-
30.01.2020|
19:58
«Սահմանադրական դատարանի շուրջ և ողջ դատական համակարգում ստեղծված ճգնաժամը կարող է և պետք է լուծվի սահմանադրական փոփոխությունների արդյունքում», - այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
-
30.01.2020|
14:46
ԵԱՏՄ-ում մտադիր են իջեցնել երրորդ երկրներից ապրանքների անմաքսատուրք ներմուծման շեմը: Այս հարցը քննարկվելու է հունվարի 31-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, որին մասնակցելու են ԵՏՄ երկրների վարչապետները: Ռուսաստանն առաջարկում է աստիճանաբար իջեցնել շեմը՝ 2022-ին դարձնելով 20 եվրո:
-
30.01.2020|
14:45
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի (CCAF) տարեկան միջոցառմանն ու հանդես եկել ծավալուն ելույթով։
-
30.01.2020|
14:45
«Փաստը» գրում է. «Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի առաջնային նպատակներից մեկը Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելն էր, որն ավելի կհեշտացներ կուսակցությունների մուտքը խորհրդարան, ընտրությունների ողջ ընթացակարգում հստակություն ու ավելի պարզություն կմտցներ։