2020-ի հունվարի 28-ը հիշվելու է որպես ՀՀ-ում քաղաքական ռեպրեսիաների նոր օր, լրագրողների հետ ճեզազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ անդադառնալով ընդդիմադիր 5 գործիչների բերման ենթարկելուն:
«Շատ խոսուն է, երբ մեզ արտաքին թշնամուց պաշտպանող Հայոց բանակի օրը այս իշխանությունները շարունակում են ներքին թշնամանք հրահրել, պայքարել սեփական պետության դեմ և առեւանգում են Նարեկ Մալյանին։ Այս մեթոդներով չեք կարող լռեցնել այլակարծությունը։ Մյուս անգամ փորձեք միանգամից գնդակահարել», - գրել է նա:
Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են անհապաղ դադարեցնել լրագրողների նկատմամբ բռնաճնշումները, երաշխավորել խոսքի ազատությունն ու իրական քայլեր ձեռնարկել Եվրախորհրդում ստանձնած պարտավորություններն իրագործելու համար՝ արձանագրել է ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը՝ «Եվրոպայում լրագրողների և լրատվամիջոցների ազատությանը սպառնացող վտանգների» մասին:
Նարեկ Մալյանին և Կոնստանտին Տեր-Նակալյանին ազատ են արձակել, ոստիկանությունը նրանց բերման էր ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։
«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է «ՎԵՏՈ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին և մի շարք անդամներին, ինչպես նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին ոստիկանություն բերման ենթարկելը և այդ ընթացքում դրսևորած վարքագիծը։
«Մարդկությունը դեռ չի գտել այն զենքը, որով հնարավոր է հաղթել ոգուն՝ հաղթանակի, անկախության ու հավերժության ոգուն: Ծնունդդ շնորհավոր, Հայաստանի ազգային, բանակ, տոնդ շնորհավոր, ախպերս»:
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ:
Շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին՝ Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում, որովհետեւ սա բոլորիս տոնն է:
Brexit-ի հետ կապված անորոշության տարիներին Լոնդոնից երես են թեքել աշխարհի տարբեր երկրների ֆինանսիստներ: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը որպես հիմնական ֆինանսական կենտրոն համարողների թիվը 2018-ից 53-ից հասել է 33 տոկոսի, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով Duff & Phelps Global Regulator Outlook-ի ուսումնասիրությունը:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...