-
27.01.2020|
13:07
Երբ ասում ենք` ատելության խոսքը տեղ չունի մեզնում, դա հավասարապես և անգամ առաջին հերթին վերաբերում է ՔՊ անդամներին, Facebook- ում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը:
-
27.01.2020|
13:06
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովն անընդունելի է համարում «Իմ Քայլը» ավագանու խմբակցության անդամ, կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, որը միանշանակ հակասում է կուսակցության որդեգրած արժեքներին և սկզբունքներին:
-
27.01.2020|
13:05
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը Facebook-ի «stories» բաժնում տեղադրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջը, գրելով «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»՝ տեղեկացրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Facebook-ի իր էջում:
-
27.01.2020|
13:04
Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ կորոնավիրուսի տարածումը ընդլայնվում է՝ 2700 մարդ վարակված է, այս վարակից 80 մարդ է մահացել:
-
27.01.2020|
13:04
Այսօր ցերեկը, հունվարի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանն այսօրվանից մինչև հունվարի 29- ը կբարձրանա 8-10 աստիճանով:
-
26.01.2020|
23:36
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ է տվել ասել միայն այն, ինչը հիմնված է փաստերի վրա:
-
26.01.2020|
23:35
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Դամասկոսը և Լիբիայի ազգային բանակի ղեկավար Խալիֆա Խաֆթարը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմները, որոնք ստեղծվել են ինչպես սիրիական Իդլիբում, այնպես էլ Լիբիայում:
-
26.01.2020|
23:34
Ֆեյսբուքում քննարկվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումը՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի՝ իրեն նվիրած գրիչի մասին։
-
26.01.2020|
23:33
Կարեն Վրթանեսյանը հրապարակել է «Հայաստան» հիմնադրամի 2018-ի մայիսի 25-ի նիստի ռեպորտաժի տեսանյութը՝ նշելով, որ տեսանյութում երևում է, որ Փաշինյանի ձեռքի գրիչը կապույտ է։
-
26.01.2020|
23:32
Հռոմի Ֆրանցիսկոս պապը աղոթում է Չինաստանում տարածում գտած կորոնավիրուսով վարակվածների և հիվանդության դեմ պայքարի հաջողության համար: