20.01.2020|
13:50
25-30 ընկերություն ստուգումների մեջ է, ստուգել են, ստուգում են, թող ստուգեն, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով իր անվան հետ փոխկապված ընկերություններում ստուգումների գործընթացներին։ Լրագրողներից մեկի՝ ԱԺ-ն լուծարելու վերաբերյալ հարցին էլ ի պատասխան՝ նա նշեց, որ պետք է ընդամենը ծրագրված աշխատանքներ տանել։