Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքում գրել է. «Ցավոք, ոչ միայն ՀՀ պաշտոնական վիճակագրությունը, այլ նաև ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (IOM) փաստում են, որ Հայաստանի բնակչությունը գնալով շարունակում է նվազել:
Հունվարի 14-ին Գերմանիայում «Եվրոպական ժողովրդավար Ադրբեջան» ադրբեջանական կազմակերպության անդամները բողոքի ակցիա են իրականացրել Բեռլինում Վրաստանի, Ուկրաինայի և Ռուսաստանի դեսպանատների առջև:
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքում գրել է. «Վարչապետ Փաշինյանի շնորհիվ այսուհետ բոլոր հարցաքննվողները հնարավորություն ստացան սելֆի անել իրենց հարցաքննող քննիչի հետ։
Գվատեմալայի ընտրված նախագահ, 63-ամյա Ալեխանդրո Ջամատեին ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը: Երդմնակալությունը տեղի է ունեցել Միգել Անխել Աստուրիասի անվան ազգային թատրոնում: Կենտրոնամետ աջ «Հառաջ» կուսակցության թեկնածուն հաղթել է նախագահի ընտրությունների երկրորդ փուլում՝ 2019-ի օգոստոսի 11-ին:
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին կհոսանքազրկվեն`
Երևանում՝
11։00-16։00 Ավանեսովի 1փ. 2 շենքը, Նոր Արեշ 41փ. 68-149; 37փ. 125-135 սեփական տները և 34փ. 125/3 շենքը։
ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը Թվիթերում գրել է. «Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էին նաև Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած և մինչ օրս շարունակվող իրադարձություններին»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան ներկայացել է Քննչական կոմիտե և պատասխանել քննիչի հարցերին։ «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է և քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին», - Ֆեյսբուքում գրել է Փաշինյանը։
Human Rights Watch-ը Չինաստանը անվանել է 2019-ին մարդու իրավունքները խախտող հիմնական երկիր՝ նշելով իշխանությունների կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը քաղաքացիների նկատմամբ հսկողություն սահմանելու համար:
Հրթիռային հարված է հասցվել Բաղդադի հյուսիսում գտնվող «Ալ-Թաջի» ռազմաբազային, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքեր, փոխանցում է Reuters-ը: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Առայժմ պարզ չէ, թե ով է պատասխանատու հարձակման համար:
Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, հունվարի 17-19-ը սպասվում է ձյուն, ջերմաստիճանը հունվարի 15-18-ի գիշերային ժամերին կբարձրանա 6-8 աստիճանով։
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...