-
14.01.2020|
23:24
Վարչապետի որոշմամբ սկսել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը:
-
14.01.2020|
23:23
«Աններելի սխալ»՝ այսօր Թեհրանում այսպես է բնութագրել հունվարի 8-ին հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ուկրաինական «Բոինգի» կործանումը Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
-
14.01.2020|
23:22
«Թուրան» գործակալությունը հաղորդում է, որ ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում՝ հունվարի 27-ի նիստում, քննարկվելու է Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին կազմված զեկույցը: Զեկույցի նախագծում խոր մտահոգություն է արտահայտված Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի կապակցությամբ, որը «սիստեմատիկ բնույթ» է կրում:
-
14.01.2020|
23:21
ՌԴ Վերահսկիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը «ՌԻԱ նովոստի» գործակալությանը հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանում կոռուպցիան չի նվազում, վնասները կարելի է չափել տրիլիոնավոր ռուբլիներով:
-
14.01.2020|
23:21
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մերժել է Շոտլանդիայում անկախության նոր հանրաքվե անցկացնելու խնդրանքը: Թվիթերում նա գրել է, որ գրավոր պատասխանել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենի խնդրանքին:
-
14.01.2020|
23:20
ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավորները հանդիպել են ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հետ, քննարկվել են պաշտպանական գերատեսչությունում իրականացվող փոփոխությունները, ապագա բարեփոխումներին վերաբերող օրակարգային հարցեր: Քննարկվել են նաև Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող հարցեր:
-
14.01.2020|
23:19
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է վարչապետի աշխատակազմի 2020թ. բյուջեի շրջանակում նախատեսված ծրագրերն ու միջոցառումները, անդրադարձ է կատարվել փոխվարչապետերի գրասենյակների, աշխատակազմի ներքո գործող մարմինների գործունեությանը:
-
14.01.2020|
23:18
Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը հեռացել է Մոսկվայից՝ հրադադարի համաձայնագիր չստորագրելով Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ՝ գրում է Ինտերֆաքսը՝ հղում անելով արաբական լրատվամիջոցներին:
-
14.01.2020|
23:17
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Աներևակայելի, պարզապես՝ աներևակայելի: «Հարստացիր և հարստացրու»-ն գործողության մեջ»։
-
14.01.2020|
23:17
Շվեյցարիական «Berner Zeitung» թերթը հոդված է հրապարակել Հայաստանի մասին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: