14.01.2020|
02:00
Հարգելի հայրենակիցներ,
Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին:
30 տարի առաջ՝ 1990-ի հունվարյան այս օրերին, Բաքվում սկսվեցին հայկական ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, շատերն էլ վիրավորվեցին, ենթարկվեցին կտտանքների ու բռնի տեղահանվեցին, ոմանք էլ անհայտ կորան: