Աբխազիայի խորհրդարանը բավարարել է Ռաուլ Խաջիմբայի խնդրանքը՝ հանրապետության նախագահի պաշտոնից ազատվելու վերաբերյալ՝ հայտնել է խոսնակ Վալերի Կվարչիան: Երկուշաբթի Աբխազիայի խորհրդարանը սկսել է նիստ, որը հաստատելու է Խաջիմբայի հրաժարականը, ներկա էր 35 պատգամավորից 34-ը:
Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի ծննդատունը լուծարվում է, Եղվարդի և հարակից գյուղերի բնակիչներն ու ծննդատան աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։ Բնակիչների խոսքով՝ ծննդատան փակման դեպքում իրենք մեծ խնդիրներ են ունենալու, քանի որ և աշխատակիցներն են աշխատանքից զրկվելու, և հղիներն են կանգնելու փաստի առաջ։
Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն է սկսել Եղվարդում և Աչաջուրում ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման հարցերի առնչությամբ։ Պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմն ուսումնասիրել է ծննդատների փակման վերաբերյալ քաղաքացիների բողոքները, այդ թվում՝ այն, որ ծննդատան փակմամբ կդժվարանա բուժօգնության մատչելիությունը։ Ուսումնասիրվել են բուժանձնակազմերի բողոքները։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին քաղաքական հակառակորդ չի համարում։ Այսօր, երբ լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ Արթուր Վանեցյանը իր համար քաղաքական հակառակո՞րդ է. ԱԺ նախագահը պատասխանեց. «Ոչ...ոչ, ոչ»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե իր համար միևնույն է՝ Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցությունների կգնա, թե ոչ, գլխավորն այն է, որ Իրանը միջուկային զենք չունենա, իսկ երկրում բողոքողների դեմ բռնություն չկիրառվի:
Ես չգիտեմ` ինչի մասին է խոսում Հրայր Թովմասյանը՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությանը, թե իրեն զգուշացրել էին, որ եթե հրաժարական չտա, մեղադրանք կառաջադրեն։
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...