11.01.2020|
01:27
«Դալմա Գարդեն մոլ»-ում հունվարի 9-ին տեղի ունեցած ցնցումների նախնական պատճառը օդորակիչների շարժիչների աշխատանքն էր: Հունվարի 9-ի միջադեպից հետո ԱԻՆ մասնագետները համապատասխան սարքեր են տեղադրել շենքում, որպեսզի, երբ ցնցումը կրկնվի, կարողանան հստակ պարզել, թե այն ինչի հետևանք է։ Ուսումնասիրությունը շարունակվում է: