-
09.01.2020|
23:30
Թեհրանը մերժում է Վաշինգտոնի համագործակցության առաջարկը՝ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու պատճառով՝ հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչը:
-
09.01.2020|
23:29
Չինաստանի փոխվարչապետ Լյու Հին հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կստորագրի առևտրի ոլորտում ԱՄՆ-ի հետ պայմանագրի առաջին փաթեթը՝ հայտնել է Չինաստանի առևտրի նախարարությունը:
-
09.01.2020|
23:28
Այս տարի կսկսվեն Հին Երևանի՝ Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման և թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները՝ ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
09.01.2020|
23:27
Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի տնօրինությամբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի ատենապետ Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի փոխարեն ատենապետ է նշանակվել Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
-
09.01.2020|
23:26
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ԱՄՆ-ին և Իրանին հորդորել է խուսափել հետագա առճակատումից և երկխոսության ու զսպվածության միջոցով կանխել հակամարտության ընդարձակումը Մերձավոր Արևելքում:
-
09.01.2020|
23:25
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ. «Մեծարգո՛ Լևոն Հակոբի, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ծննդյան 75-ամյակի կապակցությամբ:
-
09.01.2020|
23:25
2020-ը մեզ համար պետք է դառնա ռազմավարական խնդիրների լուծմամբ ավելի շատ զբաղվելու ժամանակաշրջան՝ կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
09.01.2020|
13:14
Երեկ տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի հավաքականի ու Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել ու այսօր պետք է բուժզննում անցներ:
-
09.01.2020|
13:13
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հայտնել է Սպիտակ տունը. «Նրանք քննարկել են երկկողմ և տարածաշրջանային կարևոր հարցեր»:
-
09.01.2020|
13:12
Նավթի գները կտրուկ անկում են գրանցել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև առավել խոր հակամարտության շուրջ մտավախության պատճառով, որը հարուցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, տեղեկացնում է CNN-ը։