-
05.01.2020|
20:58
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյան Գեղարքունիքի մարզի Արտանիս լեռան լանջից ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ անդրադարձել է Իրաքում տեղի ունեցած իրադարձություններին, որոնք լարվածություն են առաջացրել տարածաշրջանում։
-
05.01.2020|
20:47
Սա երկիր մոլորակի պատասխանն է մարդկությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը` անդրադառնալով Ավստրալիայում մոլեգնող հրդեհներին:
-
05.01.2020|
12:38
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և կոչ է միավորվել ու ընդդիմանալ ԱՄՆ-ին:
-
05.01.2020|
12:37
Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը սկսել է կասկածել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի դիվանագիտական ունակությունների վրա: Twitter-ում Զարիֆը նշել է՝ Պոմպեոն ասել է, որ հունվարի 3-ին իրանցի գեներալ Ղասիմ Սուլեյմանիի սպանության լուրից հետո «մարդիկ պարում են Իրաքի քաղաքներում»:
-
05.01.2020|
12:36
Իրանի՝ շիաների համար սրբազան Կում քաղաքի Ջամքարան մզկիթի վրա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո բարձրացրել են վրեժի կարմիր դրոշը, որ դրոշն արտացոլում է Սոլեյմանիի և մյուս զոհերի սպանության համար վրեժ լուծելու ցանկությունը:
-
05.01.2020|
12:36
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է «արագ և ուժեղ հարված» հասցնել Իրանի 52 թիրախներին, եթե Թեհրանը որոշի հարձակում գործել ԱՄՆ-ի վրա: Twitter-ում Թրամփը նշել է, որ ի պատասխան գեներալի մահվան՝ Իրանը «շատ համարձակորեն խոսում է ԱՄՆ-ի որոշ ակտիվների թիրախավորման մասին»:
-
04.01.2020|
21:26
ԱՄՆ-ն նախ հարվածել է Բաղդադի օդանավակայանին և հետո միայն դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման գնահատական տալու համար:
-
04.01.2020|
21:25
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սպանված իրանցի հրամանատար Ղասեմ Սոլեհմանին կապ ունի միլիոնավոր մարդկանց, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիների մահվան հետ:
-
04.01.2020|
21:24
Իրանը հայտարարել է որ պատրաստ է վրեժխնդիր լինել ԱՄՆ-ից՝ գեներալ Քասիմ Սուլեյմանիի սպանության համար՝ Twitter-ում գրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար, Նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
-
04.01.2020|
21:24
ԻԻՀ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդսի ուժերի հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմաննիի սպանությունը հաստատել են նաև Իրանում, երկրի Հոգևոր Առաջնորդ Ալի Խամենեին եռօրյա սուգ է հայտարարել՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է Աշխեն Դավթյան-Գևորգյանը: