04.01.2020|
21:21
Հունաստանը, Կիպրոսն ու Իսրայելը Աթենքում համաձայնագիր են ստորագրել համատեղ գազատար կառուցելու մասին, որը կկոչվի EastMed: 2 000 կիլոմետր ձգվող գազամուղը, որն ամենաերկարն է աշխարհում, Իսրայելից ու Կիպրոսից գազը կհասցնի Հունաստան՝ հնարավորություն տալով Եվրոպային դիվերսիֆիկացնել էներգակիրները և կրճատել կախումը ռուսական գազից: