-
28.12.2019|
22:06
Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովից որևէ պաշտոնական նամակ չի ստացել, հայտնում են նախարարությունից:
-
28.12.2019|
22:06
Hraparak.am-ը գրում է. ՙԵրեկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելուց հետո, գլխավոր դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ Արդարադատության նախարար եղած շրջանում, Հրայր Թովմասյանը հարկադրել է նոտարական պալատի նախագահին իր որոշած պայմաններով ու վարձավճարի չափով նոտարական պալատի համար վարձակալել փաստացի իրեն պատկանող անշարժ գույքը:
-
28.12.2019|
22:04
2019-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբերական կայուն, հայտնում են Արցախի ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
-
28.12.2019|
22:03
Ըստ AntiFake.am-ի Առողջապահության նախարարությանն ուղղված հարցման պատասխանիէ 2019-ի մարտ - դեկտեմբեր ամիսներին հայտարարագրեր ներկայացնող անձինք նախարար Արսեն Թորոսյանը, փոխնախարարները, գլխավոր քարտուղարի տեղակալը, լիցենզավորման գործակալության և պետական առողջապահական գործակալության պետերը պարգևավճարներ են ստացել:
-
28.12.2019|
22:03
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը. «Սիրելի պարոն վարչապետ, Նոր տարվա և Աստվածահայտնության տոների շեմին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքից քրիստոնեական ջերմ սիրով ու հայրապետական օրհնությամբ ողջունում ենք Ձեզ և մեր սիրելի ժողովրդին»։
-
28.12.2019|
22:02
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն արտերկրում վիրահատվել է և առաջիկա օրերին կգտնվի ապաքինման փուլում՝ տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
-
28.12.2019|
17:21
Տիգրան Բալայանը ( Tigran Balayan ) մինչ Նիդերլանդներում արտակարգ և լիազոր դեսպանի (2018թ. հոկտեմբերից) պարտականություններ ստանձնելը` արտաքին գործերի նախարարությունում վարել է տարբեր պաշտոններ, երկար տարիներ եղել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը, ունի աշխատանքի հարուստ փորձ:
-
28.12.2019|
17:16
Երկարատև, ծանր հիվանդությունից հետո մահացավ հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանի կինը՝ ՍԵԴԱ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ:
-
28.12.2019|
13:25
Մեքսիկայի ջունգլիներում հնագետները մայաների հսկայական դղյակ են հայտնաբերել: Դղյակը հայտնաբերել են Մեքսիկայի տարածքում գտնվող Յուկատան թերակղզու Կուլուբա հնագիտական տարածքում՝55 մետր երկարություն, 15 մետր լայնություն և 6 մետր բարձրություն չափերով:
-
28.12.2019|
13:24
Արցախում տարին եզրափակվում է 9.1% տնտեսական աճով՝ ապահովելով շուրջ 341 մլրդ դրամ ՀՆԱ, որը 1 շնչի հաշվով կկազմի ավելի քան 4828 ԱՄՆ դոլար, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
blank" class="zoomgraphics">.