-
27.12.2019|
22:56
«ՀՀ Սահմանադրության փոփոխությունների (2005) 97-րդ հոդվածը սահմանում է. «Դատավորը և սահմանադրական դատարանի անդամը չեն կարող կալանավորվել, ՆԵՐԳՐԱՎՎԵԼ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ, ինչպես նաև նրանց նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել՝ առանց համապատասխանաբար արդարադատության խորհրդի կամ ՍԴ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ»:
-
27.12.2019|
22:55
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տարեկան ամփոփիչ ասուլիսում ներկայացրել է մեկ տարվա աշխատանքներն ու գրանցած արդյունքները։ Նա անդրադարձավ նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելու հարցին՝ նշելով, որ Հրայր Թովմասյանի քրեական հետապնդման համար ՍԴ-ի թույլտվությունը պետք չէ։
-
27.12.2019|
22:55
Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը սահմանադրական նորմերի խախտում է՝ ասել է «Այլընտրանքային նախագծերի խմբի» անդամ էլինար Վարդանյանը:
-
27.12.2019|
22:53
«Ես իմ կենսագրության յուրաքանչյուր էջը լրացրել եմ պատվով և պետականության ամրապնդմանը մասնակցություն ունենալու բարձր պատասխանատվությամբ և հպարտ եմ իմ կենսագրության յուրաչքանյուր էջով: Ես չեմ պատրաստվում օգտվել այդ հնարավորությունից: Պատրաստվում եմ հավատարիմ լինել ՍԴ դատավորի իմ տված երդմանը՝ լինել անկախ, անաչառ և իրականացնել Սահմանադրության գերակայության ապահովումը», - ՍԴ դիմաց լրագողներին ասաց Պետրոսյանը:
-
27.12.2019|
22:52
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գյումրի:
Նա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ եղել է Տիգրան Մեծ և Սայաթ Նովա փողոցներում, ծանոթացել հիմնանորոգման աշխատանքներին:
-
27.12.2019|
22:51
Լիբիան պաշտոնապես դիմել է Թուրքիային օդային, ցամաքային և ծովային ռազմական օգնության հարցով, որպեսզի կանխի գեներալ Խալիֆա Հաֆթարի հարձակումը:
-
27.12.2019|
22:48
Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրելքաղաքական 20 ուժ՝ հիմնականում ոչ ընդդիմադիր կուսակցություններ:
-
27.12.2019|
22:46
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ՝ 2010 -ի դեկտեմբերի 17-ից մինչև 2014-ի ապրիլի 3-ը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, ասված է Գլխավոր դատախազության հաղորդագրությունում։
-
27.12.2019|
22:45
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին այսօր Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
-
27.12.2019|
22:44
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իրեն մեղադրանք առաջադրելուց հետո խախտեց լռությունը և արձագանքեց ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի օրենքին։ Այսօր դատարանի մոտ լրագրողների հետ կարճ զրույցում նա հայտարարեց՝ եթե կարծում են, թե դատավորները կգայթակղվեն կաշառքի պիտակավորում ստացած վաղ կենսաթոշակով, ուրեմն լավ չեն ճանաչում նրանց։
blank" class="zoomgraphics">.