ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 
  • Բանակցություններում տեխնիկական խնդիրներ են

    Բանակցություններում տեխնիկական խնդիրներ են

    10.01.2014| 16:18
    Ժնևում հանդիպելու են ԱՄՆ-ի, Եվրամիության և Իրանի պաշտոնյաները՝ նոյեմբերին պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը քննարկելու համար։
  • Ֆիդել Կաստրոն Հավանայում

    Ֆիդել Կաստրոն Հավանայում

    10.01.2014| 16:16
    Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոն վերջին 9 ամիսների ընթացքում առաջին անգամ հայտնվել է հասարակությանը՝ մասնակցելով Հավանայում մշակութային կենտրոնի բացմանը։
  • Խափանումներ՝ ВКонтакте-ում

    Խափանումներ՝ ВКонтакте-ում

    10.01.2014| 16:12
    ВКонтакте սոցիալական ցանցն այսօր աշխատում է խափանումներով։ Կայքի բջջային տարբերակի հետ կապված առանձնապես խնդիրներ չկան, սակայն նկատվում են դժվարություններ նկարները ներբեռնելիս։ Կայքը ներկայացնող կազմակերպությունը պաշտոնապես հաստատել է խափանումները՝ նշելով, որ իրականացվում են աշխատանքներ վերականգնելու ուղղությամբ։
  • 2014-ն Ադրբեջանի համար հայտարարված է արդյունաբերության տարի

    2014-ն Ադրբեջանի համար հայտարարված է արդյունաբերության տարի

    10.01.2014| 16:08
    Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հունվարի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախագահությամբ կայացել է նախարարների խորհրդի նիստը՝ նվիրված 2013թ. սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին ու 2014թ. խնդիրներին: Նիստի ընթացքում Ալիևը 2014 թվականը հայտարարել է արդյունաբերության տարի:
  • Արդիականացվում են գովազդային կրիչները

    Արդիականացվում են գովազդային կրիչները

    10.01.2014| 16:03
    Երևանի հատկապես կենտրոնական փողոցներում գովազդային կրիչների արդիականացումը կշարունակվի նաև 2014-ին. գովազդային մեծ և միջին կրիչները, որոնց գովազդային մակերեսը դեպի փողոցի երթևեկելի մաս է ձգվում՝ այս տարի ևս ապամոնտաժվելու են։ Ինչպես 2013-ին իրականացված ծրագրով՝ դրանք փոխարինվելու են փոքր ծավալի տարբեր կրիչներով։
  • Երկիրը ծածկել է արևային ամենաուժեղ մագնիսական փոթորիկը

    Երկիրը ծածկել է արևային ամենաուժեղ մագնիսական փոթորիկը

    10.01.2014| 15:59
    Արևի վրա արձանագրվել է հզոր բռնկում, ինչը Երկրի վրա առաջացրել է մագնիսական փոթորիկ, որը դարձել է ամենահզորը վերջին տասնամյակում: Դրա հետևանքներն առաջին հերթին զգացվում են ծերերի և երեխաների մոտ: Եղանակի հանդեպ զգայուն մարդկանց մոտ ևս առաջանում են սրտի և նևրոզների հետ կապված խնդիրներ:
  • ԱՄՆ-ում վաղվանից սառնամանիքները կնահանջեն

    ԱՄՆ-ում վաղվանից սառնամանիքները կնահանջեն

    10.01.2014| 14:00
    ԱՄՆ-ի տարածքում այս շաբաթվա ընթացքում անբնական սառնամանիքի և ձյան հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի: Մարդկանց մեծ մասը մահացել է ցրտահարվելուց, ոմանք էլ ճանապարհատրանսպորտային դժբախտ պատահարների զոհ են դարձել:
  • Մի օր ժողովուրդը «փաթթած կունենա » շմայսներին

    Մի օր ժողովուրդը «փաթթած կունենա » շմայսներին

    10.01.2014| 13:53
    Շմայս անունով Առաքել Մովսիսյանը հերթական անգամ փայլել է իր լկտիությամբ: Կայքերից մեկին նա ասել է, թե «փաթթած» ունի բոլորին ու շաղ տվել կեղտոտ բառապաշարի «գոհարները»: Իսկ ո՞վ է առհասարակ, Շմայսը, որ կարծիք է հայտնում բոլորի մասին` յուրօրինակ ոճով ու սեփական անձի ոչնչության բարձունքներից:
  • Ադրբեջանը ԵԱՀԿ ԽՎ-ում կբարձրացնի ԼՂՀ-ում սիրիահայերի բնակեցման հարցը

    Ադրբեջանը ԵԱՀԿ ԽՎ-ում կբարձրացնի ԼՂՀ-ում սիրիահայերի բնակեցման հարցը

    10.01.2014| 10:27
    Երևում է՝ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի խորհրդարանում վերջերս ներկայացված օրինագիծը, որը ճանաչում և Միացյալ Նահանգներին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես ինքնիշխան պետություն, խիստ անհանգստացրել է Ադրբեջանին։ Այդ երկրի Միլի մեջլիսի փոխխոսնակ, ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովան լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում կքննարկվի հայերի կողմից ԱՄՆ-ում սկսված արշավը, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես անկախ պետություն:
  • Ինչ է սպասվում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին կապույտ ձիու տարում

    Ինչ է սպասվում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին կապույտ ձիու տարում

    09.01.2014| 22:23
    Նոր` 2014 թվականը, չի կարելի անվանել թեթև: Ձին չի սիրում նրանց, ովքեր լողում են հոսանքի ազդեցության տակ, այնպես որ` ամեն ինչ հեշտ չի տրվելու ձեզ, ձեր կյանքն ինքնիրեն չի դասավորվելու և չի լինելու կատարյալ, ինչպես դուք եք պատկերացնում: ՈՒստի որևէ արդյունքի հասնելու համար հարկավոր է տքնել: