-
04.01.2014|
14:14
Հունվարի 1-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լճավան գյուղի 7-8 բնակիչներ շմոլ գազից թունավորվել են:
-
04.01.2014|
14:12
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ի ժամը 01.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սելիմի լեռնանցքում և Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց:
-
03.01.2014|
14:13
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2014 թվականի հունվարի 1-3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ զոհվել է, 35-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
-
02.01.2014|
18:04
Հունվարի 13-16-ը Երևանում կանցկացվի «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» խորագրով միջոցառումների շարքը: Այն կազմակերպվել է լեհ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու 80-ամյա հոբելյանի առթիվ։ Հենց այս շաքով էլ մեկնարկելու է «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի 15-րդ համերգաշրջանը:
-
02.01.2014|
16:34
Տաջիկստանի հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը կարծում է, որ ազգային մենթալիտետի համար Ձմեռ պապի և Ձյունանուշի կերպարները խորթ են և օտարածին: Տաջիկստանի կրթության և գիտության նախարարությունը հունվարի 1-ի նախօրեին երկրի բոլոր ուսումնական հաստատություններին առաջարկություն է ուղարկել, որի համաձայն՝ Ամանորին ոչ միայն նվերներ պետք է չգնել, այլև կտրականապես պետք է արգելել ամանորյա տոների անցկացումը:
-
02.01.2014|
13:18
2013-ին արմատական փոփոխություններ եղան Չինաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության մեջ: Չինաստանը դառնում է համաշխարհային ռազմական պետություն: Մարտին Պեկինը փոխեց իր վարքագիծը Սենկակու վիճելի կղզիների նկատմամբ՝ առաջին անգամ վերահսկողության համար այնտեղ ուղարկելով ռազմանավեր և մարտական ինքնաթիռներ:
-
02.01.2014|
13:15
Մեծ Բրիանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը իր ամանորյա ուղերձում շոտլանդացիներին հորդորել է դեմ քվեարկել անկախության հանրաքվեում, որը նշանակված է սեպտեմբերի 18-ին: Նա հավատացրել է, որ Անգլիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի բնակիչները ցանկանում են, որ Շոտլանդիան մնա միասնական երկրի կազմում:
-
02.01.2014|
13:13
Ուկրաինան հունվարի 1-ից նախագահում է ԱՊՀ-ում՝ ԱՊՀ երկների ղեկավարների Խորհրդի 2013թ.-ի հոկտեմբերի 25-ի որոշումով: 2014-ին Ուկրաինան կնախագահի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդում, արտգործնախարարների խորհրդում, տնտեսական խորհրդում, Համագործակցության անդամ պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհդում և Համագործակցության այլ մարմիններին, ԱՊՀ Տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովում:
-
02.01.2014|
13:09
Իտալիայի 88-ամյա նախագահ Ջորջիո Նապոլիտանոն զգուշացրել է, որ չի պատրաստվում մնալ իր պաշտոնում մինչև երկրորդ յոթամյա մանդատի ավարտը:
-
02.01.2014|
13:07
2014-ի հունվարի 1-ից Ռուսաստանը դարձել է մեծ ութնյակը նախագահող երկիր: Մոսկվան նախատեսում է հիմնական ուշադրությունը բեւեռել ահաբեկչության դեմ պայքարին, թմրանյութերի սպառնալիքներին ու տարածաշրջանային խնդրների կարգավորմանը: