ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 
  • «Փոքրամասնություն» ասելու փոխարեն ավելի լավ է ասեն «ոչ մուսուլման իրանցիներ»

    «Փոքրամասնություն» ասելու փոխարեն ավելի լավ է ասեն «ոչ մուսուլման իրանցիներ»

    31.12.2013| 01:18
    Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայ համայնքին պատկանող «Ավբիսյան» հիվանդանոցին 10 միլիարդ իրանական ռիալ (350.000 դոլար) նվիրատվություն է արել։
  • «Ռոբերտ Քոչարյանը ազգային հերոս է և նրա անունը պետք է ոսկե տառերով գրվի հայ ժողովրդի պատմության մեջ»

    «Ռոբերտ Քոչարյանը ազգային հերոս է և նրա անունը պետք է ոսկե տառերով գրվի հայ ժողովրդի պատմության մեջ»

    31.12.2013| 01:15
    ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին.
  • Բանակցությունների հիմնական թեման ժամանակացույցի մշակումն է

    Բանակցությունների հիմնական թեման ժամանակացույցի մշակումն է

    31.12.2013| 01:13
    Չնայած Ծննդյան տոներին Ժնևում ընթանում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը: Այս անգամ բանակցում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ պետությունների, Գերմանիայի և Իրանի փորձագետները:
  • Կոռուպցիոն սկանդալը Թուրքիային 100 միլիարդ դոլար է արժեցել

    Կոռուպցիոն սկանդալը Թուրքիային 100 միլիարդ դոլար է արժեցել

    31.12.2013| 01:06
    Կոռուպցիոն սկանդալի պատճառով Թուրքիայում առաջացած քաղաքական անկայունությունը երկրի տնտեսությանը հասցրել է 100 միլիարդ դոլարի վնաս։ Այդ մասին հայտնել է փոխվարչապետ Բյուլենթ Առինջը։
  • Իրանի ամենահարուստ մարդը ձերբակալվել է

    Իրանի ամենահարուստ մարդը ձերբակալվել է

    31.12.2013| 00:54
    Իրանում ձերբակալվել է երկրում ամենահարուստ մարդը՝ գործարար, միլիարդատեր Բաբակ Զանջանին։ Ինչպես հաղորդում է BBC-ն, պաշտոնապես չի հայտարարվում, թե ինչ մեղադրանք է ներկայացված նրան, սակայն վերջերս Իրանի խորհրդարանի պատգամավորների խումբը մեղադրել էր Զանջանիին կոռուպցիայի մեջ։ Ինքը՝ գործարարը, հերքում է բոլոր մեղադրանքները։
  • Բարձրացված կենսաթոշակները՝ ըստ ստաժի

    Բարձրացված կենսաթոշակները՝ ըստ ստաժի

    30.12.2013| 21:41
    Սոցիալական ապահովության պետական ծառայությունը հայտնում է, որ 2014 թվականի հունվարի 3-ին՝ օրվա երկրորդ կեսին, Երևանում, իսկ հունվարի 4-ին ամբողջ հանրապետությունում կսկսվի 2014թ. հունվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը: Կենսաթոշակները կվճարվեն բարձրացված չափերով: Ծառայությունը միաժամանակ հայտնում է, որ կենսաթոշակները կշարունակեն վճարվել 2014թ. հունվարի 8-ից:
  • Նախագահն այցելել է Եռաբլուր

    Նախագահն այցելել է Եռաբլուր

    30.12.2013| 21:40
    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
  • Նորաձև է լինելու ռետրոն

    Նորաձև է լինելու ռետրոն

    30.12.2013| 21:39
    2014 թվականի նորաձևության հիմնական միտումները կարելի է անվանել վերադարձ ակունքներին։ Նորաձև է լինելու ռետրո ոճը։ Հատկապես արդիական կլինեն բարոկկո ոճի հագուստներն ու աքսեսուարները։ Եվ այս համատեքստում մեծ տեղ ունեն հարուստ երանգները, մետաքսը, թավիշը։ Զգեստների վրա լայն կիրառում կունենան ասեղնագործությունները, գոբելենի տարրերը, ժանյակից օձիքներն ու թեզանիքները, բատիկան։
  • ՀՅԴ-ի խոսքի գինը

    ՀՅԴ-ի խոսքի գինը

    30.12.2013| 17:05
    «Մենք ինչո՞ւ պետք է որևէ մեկին միանանք: Մենք վաղուց ունենք մեր մշակած կուրսը և առաջնորդվում ենք դրանով: Մեր երկրում ընդդիմությանը միշտ էլ վերագրվել է մի ապուշ և կեղծ դեր: Նա, ով ամենից բարձր է հայհոյում, ով ամենից բարձր է գոռում, ամենակռվարարն ու լաչառությամբ աչքի ընկնողն է, ուրեմն ընդդիմադիր է: Հետո պարզվեց, որ ընդդիմությունն ուրիշ կերպ էլ կարող է լինել»:
  • Ով է շատ ծախսում Ամանորին

    Ով է շատ ծախսում Ամանորին

    30.12.2013| 14:27
    Եթե սեղանին նույնիսկ կոկորդիլոս չդնես ու չընկնես ավելորդությունների «գիրկը», հայաստանյան պայմաններում շարքային քաղաքացիների զգալի հատվածը չի կարող իր մեկ ամսվա աշխատավարձով տոնել Ամանորը: Էլ չենք խոսում թոշակով ու նվազագույն աշխատավարձով աշխատող մարդկանց մասին: Սակայն սա իրականության հետ չի համադրվում, երբ տեսնում ես հանրությանն առավել հայտնի սուպերմարկետներում մարդկանց թիվն ու առևտրի ծավալները: