ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 
  • Սիրիայում ընդդիմությունը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները

    Սիրիայում ընդդիմությունը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները

    28.12.2013| 14:24
    Սիրիական ազգային խորհրդի (ՍԱԽ) ներկայացուցիչ Մահմուդ ալ Համզան հայտարարել է, որ զինված ընդդիմությունը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները սիրիական քաղաքներում, եթե այնտեղ լինեն միջազգային դիտորդներ: ՍԱԽ-ի հիման վրա ձևավորվել է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ազգային կոալիցիան (ԸՀԱԿ)։ Սիրիայի ազատ բանակը (ՍԱԲ) ՍԱԽ-ի ռազմական թևն է։
  • Դալայ Լաման ընտրում է Ռուսաստանը

    Դալայ Լաման ընտրում է Ռուսաստանը

    28.12.2013| 14:21
    Ռուսաստանը զգալի ներդրում է կատարում լավագույն աշխարհի ստեղծման համար, ասել է Դալայ Լաման։ Բուդդիստների հոգևոր առաջնորդը նաև խորհուրդներ է տվել Ռուսաստանին։
  • Սակայն ժողովուրդը չի ուզում

    Սակայն ժողովուրդը չի ուզում

    28.12.2013| 14:19
    Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է. «Եթե թուրք ժողովուրդը պահանջի, որ մենք հրաժարվենք իշխանությունից, մենք պատրաստ ենք, սակայն ժողովուրդը չի ուզում»,-ասել է Էրդողանը։ Նրա խոսքով՝ կան ուժեր, որոնք ցանկանում են, որ Թուրքիան առաջվանը դառնա։
  • 824 հազար դոլար Չինաստանից Հայաստանին

    824 հազար դոլար Չինաստանից Հայաստանին

    28.12.2013| 14:18
    Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շարունակում է պաշտոնական այցը Չնաստանում: Նա հանդիպումներ է ունեցել ՉԺՀ Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Սույ Ցիլյանի և պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Չան Վանցյուանի հետ:
  • Ջոն Հեֆերնը՝ հայերեն

    Ջոն Հեֆերնը՝ հայերեն

    28.12.2013| 14:17
    Հայաստանում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայերեն շնորհավորական տեսաուղերձով է հանդես եկել Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայերեն շնորհավորական տեսաուղերձով է հանդես եկել Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:
  • Ադրբեջանը վերջապես հասկացավ Ղազախստանին

    Ադրբեջանը վերջապես հասկացավ Ղազախստանին

    28.12.2013| 14:16
    Ադրբեջանը պաշտոնական բողոք է հայտնել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ, «մինչև այդ երկիրը դուրս չբերի իր զորքերը ադրբեջանական օկուպացված տարածքներից և չվերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»՝ «Թրենդ» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի վարիչ Ալի Հասանովը:
  • Երկու միլիարդ դոլար Բելառուսին

    Երկու միլիարդ դոլար Բելառուսին

    28.12.2013| 14:14
    Ռուսաստանը Բելառուսին 2014-ի դաշնային բյուջեից հատկացրել է 450 միլիոն դոլար իբրև չորս տոկոսանոց վարկ տաս տարով՝ ասել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը: Ֆինանսական աջակցության ընդհանուր ծավալը կկազմի երկու միլիարդ դոլար:
  • Եվրոպան չկարողացավ դիմակայել Պուտինի գործադրած ճնշմանը

    Եվրոպան չկարողացավ դիմակայել Պուտինի գործադրած ճնշմանը

    28.12.2013| 14:11
    Երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու և ավելի մատչելի գնով գազ վաճառելու մասին, ակնհայտ դարձավ, որ նա հաղթել է «Կիևյան ճակատամարտում», գրում է The New York Times-ում հրապարակված հոդվածի հեղինակ Կլեմենս Վերգինը։
  • Օվկիանոս` ճանապարհի վերջին

    Օվկիանոս` ճանապարհի վերջին

    28.12.2013| 14:08
    Բրիտանական Specsavers National Book Awards մրցանակի վարկածով տարվա լավագույն գիրք է ճանաչվել Նիլ Գեյմանի «Օվկիանոս ճանապարհի վերջին» վեպը:
  • Կառավարությունը փոխում է իր որոշումները

    Կառավարությունը փոխում է իր որոշումները

    28.12.2013| 14:06
    ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ընդունած որոշումներից մեկում և հիմնական կենսաթոշակի չափը սահմանել 14 հազար դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին 10 տարվա համար` 700 դրամ, 10 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար` 450 դրամ: Արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2013 թ. 31 հազարի փոխարեն 2014 թ. կկազմի 36 հազար դրամ: Կաճեն նաև շարքային կազմի զինծառայողների և նրանց ընտանիքի անդամներին վճարվող հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակի չափերը (միջին չափը 16 հազար 400-ի փոխարեն կկազմի շուրջ 17 հազար 500 դրամ):