ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 
  • Ամփոփվել են Մանկավարժական համալսարանի 2013 թ. գործունեության արդյունքները

    Ամփոփվել են Մանկավարժական համալսարանի 2013 թ. գործունեության արդյունքները

    23.12.2013| 20:29
    ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել համալսարանի խորհրդի տարեվերջյան նիստը:
  • Գագիկ Բեգլարյանն այցելեց Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր

    Գագիկ Բեգլարյանն այցելեց Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր

    23.12.2013| 20:27
    Խստաշունչ ձմռան պայմաններում ավտոճանապարհների անցանելիությունը, ճանշինների աշխատանքը տեղում ստուգելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այս անգամ այցելեց Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր։ Յուրաքանչյուր մարզում Ճանշինների ղեկավարները նախարարին զեկուցեցին իրենց ենթակայության տակ գտնվող ճանապարհներին մաքրման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրներն ու դժվարությունները։
  • Դեռ չի կարող տեսակցել

    Դեռ չի կարող տեսակցել

    23.12.2013| 16:20
    Նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանը դեռևս հնարավորություն չունի տեսակցելու իր հարազատների հետ. տեսակցությունների վրա դրված արգելքը չի հանվել: Այս մասին irates.am-ին տեղեկացրեց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:
  • 32 մեդալ 2013-ի ընթացքում

    32 մեդալ 2013-ի ընթացքում

    23.12.2013| 15:45
    ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադիայի մասնակիցներին և «Աստղագիտություն» առարկայի միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալ նվաճած դպրոցականներին:
  • ՀՅԴ, Ժառանգություն, ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունների ղեկավարների հայտարարությունը

    ՀՅԴ, Ժառանգություն, ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունների ղեկավարների հայտարարությունը

    23.12.2013| 15:33
    ԱԺ ոչ իշխանական չորս՝ ՀՅԴ, Ժառանգություն, ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունների ղեկավարները քիչ առաջ խորհրդարանում հայտարարության տեքստ տարածեցին: Հայտարարությունում մասնավորապես նշվում է.
  • Համաձայնագիրը վավերացվել է ԱԺ կանոնակարգի խախտմամբ

    Համաձայնագիրը վավերացվել է ԱԺ կանոնակարգի խախտմամբ

    23.12.2013| 14:41
    «Բաց քվեարկությունն իրականացվում է նիստը վարողի հայտարարությամբ, էլեկտրոնային համակարգով` 10 վայրկյանի ընթացքում: Համակարգը չգործելու դեպում ձայները հաշվում է հաշվիչ հանձնաժողովը»,- ամրագրված է ԱԺ կանոնակարգի հոդված 61-ի 2-րդ կետով:
  • Ամփոփվեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 2013թ. աշխատանքները

    Ամփոփվեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 2013թ. աշխատանքները

    23.12.2013| 13:46
    Դեկտեմբերի 23-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ամփոփեց անցնող տարում հիմնադրամի իրականացրած ծրագրերը։
  • Կարգին Հայկոն միացել է ակտիվիստներին

    Կարգին Հայկոն միացել է ակտիվիստներին

    23.12.2013| 13:35
    Կարգին Հայկոն (Հայկ Մարությանը), իր խոստմանը համաձայն (երեկ նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հատուկ ժամանելու է Պրահայից` ԱԺ-ի դեմ բողոքին ներկա լինելու համար), գազի բալոնը ձեռքին, մասնակցում էր ցույցին:
  • ԱԺ-ում «շունը» տիրոջը չի ճանաչում

    ԱԺ-ում «շունը» տիրոջը չի ճանաչում

    23.12.2013| 13:30
    ԱԺ-ում անկառավարելի իրավիճակ էր: Ընդմիջումից հետո ՀՀԿ-ականները չէին կարող քվեարկություն իրականացնել, քանի որ, ինչպես նշել էինք, Զարուհի Փոստանջյանը գրանցման քարտերը հավաքել էր: Ստիպված անցան հին ու բարի ժամանակներին և ձեռքով քվեարկեցին:
  • «Մի վաճառվե՛ք, որոշողը մենք ենք»

    «Մի վաճառվե՛ք, որոշողը մենք ենք»

    23.12.2013| 12:36
    ԱԺ-ում այս պահին քաոսային իրավիճակ է։ Հայ-ռուսական պայմանագրերի հետ կապված քվեարկության սկիզբը մեկնարկեց մի քանի լրագրողների ԱԺ դահլիճում բողոքի ակցիա կազմակերպելով։ Չորս երիտասարդների ձեռքին պաստառներ կային հետևյալ մակագրությամբ. «Մի վաճառվե՛ք, որոշողը մենք ենք»։