-
15.12.2013|
18:12
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը դեկտեմբերի 15-ին կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Բաքվում բանակցությունների ավարտից հետո միջնորդները կգան Հայաստան:
-
15.12.2013|
18:10
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ասել է, որ Իսրայելը և Պաղեստինը մտադիր են Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովման համաձայնության հասնել 2014-ի ապրիլի վերջին:
-
15.12.2013|
18:09
Ամանում Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդն օգնել է մարդկանց հանել ձյան մեջ խրված մեքենան: Առատ ձյան պատճառով երթևեկության մեջ կանգնած է մնացել նաև թագավորական ավտոշարասյունը:
-
15.12.2013|
18:07
Եգիպտական բուրգերը ծածկվել են ձյունով, ինչը հարյուր տարին մեկ է պատահում: Ձյունը Կահիրեում կանխագուշակել էր եգիպտացի հայտնի աստղագուշակ Ջոյ Այադը:
-
15.12.2013|
18:05
Թուրքմենստանի 2413 ընտրատեղամասերում ընտրողները քվեարկում են նոր խորհրդարան ընտրելու համար: Մեջլիսի 125 մանդատներին հավակնում են 283 թեկնածուներ` Ժողովրդավական և Արդյունաբերողների ու ձեռնարկատերերի կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից: Առաջին անգամ ընտրությունների դիտարկմանը մասնակցում է ԵԱՀԿ-ն:
-
15.12.2013|
16:51
Մինչ օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան չի ընդգրկել Հայաստանը իր ծրագրում և չի ցուցաբերելու ֆինանսական աջակցություն, իր հերթին էլ Եվրոպական հանձնաժողովը տարածել է հայտարարություն, որ Արևելյան գործընկերության ինտեգրացիայի և համագործակցության ծրագրի հավելյալ ֆինանսական աջակցությունը կստանան երեք երկիր՝ Մոլդովան, Վրաստանն ու Հայաստանը:
-
15.12.2013|
14:58
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը դեկտեմբերի 12-13-ը մասնակցել է Գերմանիայի բնական գիտությունների, ճարտարագիտության, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի ոլորտում որակի ապահովման կենտրոնի (ASIIN) տարեկան համաժողովին:
-
15.12.2013|
14:50
Դեկտեմբերի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի փակման գալա համերգը։ Ելույթ կունենան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և ջութակահար Անդրեյ Բարանովը։
-
15.12.2013|
13:43
Գալիք գիշեր սպասվում է տարվա վերջին մետեորային անձրևը:
Վաղը, դեկտեմբերի 16-ին, անցնող տարին մեզ «կուղարկի» իր վերջին աստղային շոուն. Հյուսիսային կիսագնդում, Գեմինիդների գծում, գիշերային երկինքը «կայրի» բազմաթիվ աստղային մասնիկներ: Կլինի մետեորային «ցնցուղ»:
-
14.12.2013|
19:13
«Բուկինիստ» գրախանութում վաղն ավարտվում է «Գնիր հինգերորդ գիրքը տասը դրամով» տոնական ակցիան: Գրախանութի աշխատակիցը մեզ տեղեկացրեց, որ ստացել են նոր գրքերի շատ մեծ խմբաքանակ ու հաճելի անակնկալ են մատուցել գրքասերներին: Այս օրերին յուրաքանչյուր հինգերորդ գիրքը ընթերցասերները ձեռք են բերել ընդամենը տասը դրամով: Ակցիայից օգտվԵլ են հարյուրավոր մարդիկ: