ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 
  • Մեկնարկում է «Կորեայի մշակույթի օր» փառատոնը

    Մեկնարկում է «Կորեայի մշակույթի օր» փառատոնը

    10.12.2013| 15:38
    Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում դեկտեմբերի 13-ին տեղի կունենա «Կորեայի մշակույթի օր» փառատոնը: ԵՊԼՀ-ի փոքր դահլիճում կներկայացվեն կորեական ճաշատեսակներ, այնուհետև մեծ դահլիճում կշարունակվի միջոցառման մշակութային հատվածը:
  • Լրագրողները ՀՀԿ-ին «վնաս» են

    Լրագրողները ՀՀԿ-ին «վնաս» են

    10.12.2013| 15:34
    Վերջերս ՀՀԿ-ում տարօրինակ բաներ են կատարվում: ՈՒ պարզվում է, որ այդ ամենի մեղավորը լրագրողներն են: Լրագրողները խանգարում են երկրի առաջընթացին, խորացնում աղքատության մակարդակը, բացասական մթնոլորտ ստեղծում ու պատգամավորներին դրդում «դեմ» քվեարկել հանրօգուտ օրենքներին:
  • Ազգային դեղարտադրող «Լիկվոր» դեղագործական ընկերությանը հանձնվել է պետական որակի ՊԱԳ հավաստագիր

    Ազգային դեղարտադրող «Լիկվոր» դեղագործական ընկերությանը հանձնվել է պետական որակի ՊԱԳ հավաստագիր

    10.12.2013| 14:19
    Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանում աշխատանքներն է սկսել «Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրի ներքո անցկացվող «Մարդու առողջությունը» տասներորդ ազգային գիտաբժշկական համաժողովը:
  • Կքննարկվեն բնապահպանական խնդիրներ

    Կքննարկվեն բնապահպանական խնդիրներ

    10.12.2013| 14:16
    Դեկտեմբերի 11-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի կունենա Էկոլոգիական հասարակական դաշինքի խորհրդակցությունը: Օրակարգում` բարձր ռիսկեր պարունակող կառավարական որոշումների նախագծեր։ Անդրադարձ կլինի ճանապարհաշինություն, որի արդյունքում կոչնչացվի Արտաշատի և հարակից գյուղերի մրգատու ծառերի 81%-ը: Ծրագիրը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի կողմից: Ինչպես պարզվում է, ծրագիրը մասամբ քննարկվել է հասարակության կողմից, սակայն հասարակությունը տեղյակ չէ ծրագրի այն հատվածից, որը վերաբերում է այգիների ոչնչացմանը:
  • Արամ Խաչատրյանի գործերը՝ Դուբրովնիկում

    Արամ Խաչատրյանի գործերը՝ Դուբրովնիկում

    10.12.2013| 13:17
    ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Դուբրովնիկի Հայաստանի ընկերների միության նախաձեռնությամբ՝ դեկտեմբերի 13-22-ը Դուբրովնիկում (Խորվաթիա) կկայանա համերգաշար՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին: Ելույթներով հանդես կգա Դուբրովնիկի սիմֆոնիկ նվագախումբը՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: Կհնչեն Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, ինչպես նաև եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
  • Կինոն՝ կանանց աչքերով

    Կինոն՝ կանանց աչքերով

    10.12.2013| 13:16
    ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Լիզա» մշակութային հիմնադրամը դեկտեմբերի 14-18-ը Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կանցկացնի «Կին» միջազգային 10-րդ կինոփառատոնը:
  • Յանուկովիչը համաձայնել է «համազգային կլոր սեղանի»

    Յանուկովիչը համաձայնել է «համազգային կլոր սեղանի»

    10.12.2013| 11:48
    Այսօր, ՈՒկրաինայի նախկին չորս նախագաները կհանդիպեն երկրի գործող նախագահի հետ` քննարկելու կարևորագույն հարցեր: Հանդիպումը կկայանա ՈՒկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկի առաջարկությամբ: Կրավչուկը դիմել է ՈՒկրաինայի ներկայիս նախագահ Վիկտոր Յանուկովիչին` առաջարկելով անցկացնել «համազգային կլոր սեղան» և գնալ փոխզիջման` այս իրավիճակից դուրս գալու համար: Թե երբ տեղի կունենա այդ «կլոր սեղանը» և ինչ ձևաչափով ` չի տեղեկացվում:
  • Մարոյի ազգանվեր գործը  փոխանցվելու է սերնդեսերունդ

    Մարոյի ազգանվեր գործը փոխանցվելու է սերնդեսերունդ

    10.12.2013| 11:21
    Սույն թվականի նոյեմբերի 10-ին լրացավ «Ակունք» և «Վան» ազգագրական խմբերի հիմնադիր, գիտության և մշակույթի երախտավոր ՄԱՐՈ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ 80-ամյակը: Ազգագրական խմբերի մասնակիցները ազգագրական ու հայրենասիրական երգերով իրենց երախտագիտության ու խոր հարգանքի տուրքը մատուցեցին Մարոյի, նրա հայրիկի՝ Հայրիկ Մուրադյանի, և մայրիկի՝ Աննա Մուրադյանի շիրիմների մոտ: Իսկ նոյեմբերի 17-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, «Ակունքը» փառահեղ ելույթով փայլատակեց այնպես, որ ներկաներին հավատ ներշնչեց՝ Մարոյի ազգանվեր գործը փոխանցվելու է սերնդեսերունդ: Այդ հրաշք տոնախմբությունը շարունակվեց մասսայական ազգագրական պարերով: Մուրադյանների հոգին թևածում էր Կոմիտասի տանը:
  • Շնորհավոր «Այդա Էզդիտ» (Бьмбараква Айда Эздит)

    Շնորհավոր «Այդա Էզդիտ» (Бьмбараква Айда Эздит)

    10.12.2013| 11:17
    Հազարամյա պատմություն ունեցող մեր ժողովուրդը դարեր շարունակ պետականություն չի ունեցել և գոյատևում է: Շատերին կարող է զարմանալի թվալ, բայց մեր ժողովրդի ազգային ինքնության պահպանման գործում իրենց ուրույն տեղն են ունեցել և այսօր էլ ունեն եզդիական ազգային և կրոնական տոները, որոնք, պահպանելով ազգային արժեքները, նպաստել են ազգի գոյատևմանը և ամուր թելի նման կապել ու կապում են մեր ժողովրդի անցյալն ու ներկան:
  • Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

    Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

    10.12.2013| 11:02
    ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10–ին` ժամը 09:00–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Արարատի, Ապարանի,Սևանի, Դիլիջանի, Մարտունու, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի Կապանի,Լաչինի ճանապարհատվածներում և Սելիմի լեռնանցքում առկա է մերկասառույց: