ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 
  • Գործընթացը շատ է ձգձգվել

    Գործընթացը շատ է ձգձգվել

    06.12.2013| 23:39
    ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների Կիևյան հանդիպման ավարտին Մինսկի խմբի երեք համանախագահ պետությունների պատվիրակությունների ղեկավարները` Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ- ի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդը և Ֆրանսիայի եվրոպական հարցերի նախարար Տյերի Ռեպենտինը, հաղորդել են, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը կկայանա 2014 թվականի սկզբին:
  • Ա. Աշոտյանը Բրատիսլավայի Կոմենսկու անվան պետական համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ

    Ա. Աշոտյանը Բրատիսլավայի Կոմենսկու անվան պետական համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ

    06.12.2013| 17:12
    ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով գտնվում է Սլովակիայի Հանրապետությունում, այցելել է Բրատիսլավայի Կոմենսկու անվան պետական համալսարան, ծանոթացել համալսարանի կառուցվածքին և մասնագիտություններին, հանդիպել բուհի ղեկավարությանը և քննարկել հայաստանյան բուհերի հետ համագործակցության հնարավորությունը:
  • «Փողոց դուրս գալը չափորոշիչ չէ»

    «Փողոց դուրս գալը չափորոշիչ չէ»

    06.12.2013| 16:16
    Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ հրապարակում իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում քաղաքացիական ակտիվիստները, որոնց մեծ մասը անկուսակցականներ են: Իսկ ահա այն քաղաքական ուժերը, որոնք հանդես էին գալիս որպես արևմտամետության, եվրաինտեգրման ջատագովներ, ցուցաբերեցին նկատելի պասիվություն:
  • Նելսոն Մանդելան չբավարարվեց շղթաները նետելով

    Նելսոն Մանդելան չբավարարվեց շղթաները նետելով

    06.12.2013| 15:44
    Դեկտեմբերի 5-ին Յոհանեսբուրգում 96 տարեկանում մահացավ Հարավ-աֆրիկյան հանրապետության առաջին սևամորթ նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելան, որը հանուն ազատության իր կյանքի քսանվեց տարիներն անցկացրել է բանտում:
  • Աղվան Հովսեփյանը ներկայացրել է

    Աղվան Հովսեփյանը ներկայացրել է

    06.12.2013| 11:47
    Միասնական քննչական կոմիտե ստեղծող Աղվան Հովսեփյանը դեկտեմբերի 4-ին լրագրողներին հայտարարել է, որ ներկայացվել են օրենսդրական անհրաժեշտ փաստաթղթերը կոմիտեն ստեղծելու համար:
  • Արտգործնախարարները կշարունակեն հանդիպումները

    Արտգործնախարարները կշարունակեն հանդիպումները

    06.12.2013| 11:45
    ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահներն ու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` նշելով որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են դարձյալ հանդիպել 2014 թ. սկզբին, և կշարունակեն բանակցությունները բարձր մակարդակով:
  • 2013-ի վերջին այցը տարածաշրջան

    2013-ի վերջին այցը տարածաշրջան

    06.12.2013| 11:43
    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) տարածաշրջան կայցելեն դեկտեմբերի կեսերին:
  • ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարները Կիևում

    ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարները Կիևում

    06.12.2013| 11:40
    Կիևում ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպմանը մասնակցում է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը: Իր ելույթում նա ասել է. «Անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը Վրաստանի և Մոլդովայի բնակչությանն օգնելու համար»: Նուլանդը ուշադրություն է հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակին և ասել է, որ ԵԱՀԿ-ն պետք է նպաստի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև երկխոսության վերականգնմանը:
  • Երիտասարդները սովորեցնում են գյուղացիներին ինչպես բերրիացնել հողը

    Երիտասարդները սովորեցնում են գյուղացիներին ինչպես բերրիացնել հողը

    06.12.2013| 11:39
    Մեկ ամիս շարունակ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերի տարբեր գյուղերում (Ոսկեվազ, Աղավնատուն, Սասունիկ և այլն) իրականացրել է «Գյուղատնտեսական նշանակության հողերի դեգրադացիայի կանխարգելումը՝ որպես գյուղացու սոցիալական վիճակի բարելավման գործոն» ծրագիրը։ Ծրագրի համակարգող Հովսեփ Ագանյանցը նշում է, որ իրենց հիմնական նպատակն էր նվազեցնել գյուղատնտեսական նշանակության հողերի դեգրադացիայի ռիսկերը, ինչպես նաև առաջարկել արդյունավետ և քիչ ծախսատար մեթոդներ, որոնք կնպաստեն արդեն իսկ դեգրադացված հողերի վերականգնմանն ու արդյունավետ օգտագործմանը։
  • Ասում են...

    Ասում են...

    06.12.2013| 01:12
    …թե ՀՀԿ-ում կրկին սրվել է Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի թևերի միջև պայքարը: Ի դեպ, Աբրահամյանն այս գործի համար նաև ոտքի է հանել խնամուն ու նրա «կայազորին»:
rtners">ԳործընկերներՀետադարձ կապ