-
27.11.2013|
12:15
Ֆրանսիայի Սենատը մերժել է գերշահույթների համար 75% հարկերի ներմուծման օրինագիծը: Սենատորները կարծում են, որ հարկի ներմուծումը կարագացնի ուղեղների և կապիտալների արտահոսքը երկրից:
-
27.11.2013|
12:14
2014-ի հունվարի 1-ից Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը փոխվելու է` տեղեկացրել է ներկա ղեկավար Քորայ Թարգայը:
-
27.11.2013|
12:13
Ռոմանո Պրոդիի հետ հանդիպման ժամանակ Հռոմում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է միգրացիայի հարցերը: Թեման, ըստ Պուտինի, շատ կարևոր է եվրոպական երկրների համար:
-
27.11.2013|
12:12
Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հռոմում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են իրավիճակը Սիրիայում: Երկկողմ հարաբերությունների զարգացման համաձայնագիրը կստորագրվի ավելի ուշ:
-
27.11.2013|
12:11
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իտալիա երկօրյա աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկին, հանրապետության նախագահ Ջորջիո Նապոլիտանոյին, ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոմանո Պրոդիին: Պուտինի հանդիպումը պապի հետ արդեն որակել են պատմական:
-
27.11.2013|
12:09
Շոտլանդիայի ռեգիոնալ կառավարության ղեկավար Ալեքս Սելմոնդը Գլազգոյում ներկայացրել է Մեծ Բրիտանիայից անկախանալու ծրագիրը: Անկախության հանրաքվեն նախատեսված է 2014-ի սեպտեմբերի 18-ին, եթե հանրաքվեն ցանկալի արդյունք ունենա, որոշված է նաև անկախության հռչակման օրը` 2016-ի մարտի 24-ը:
-
27.11.2013|
12:08
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ժնևյան երկրորդ կոնֆերանսի հիմնական նպատակը համարում է 2012-ի ժնևյան կոմյունիկեի իրականացումը, որի համաձայն՝ Սիրիայում կողմերի փոխհամաձայնությամբ «կստեղծվի անցումային կառավարման կառույց գործադիր իշխանության բոլոր իրավասություններով, այդ թվում` բանակի և իրավապահ ծառայությունների նկատմամբ»:
-
27.11.2013|
12:07
Սիրիայի ազատ բանակի հրամանատար Սալիմ Իդրիսը հայտարարել է, որ իրենք չեն մասնակցի Ժնև-2-ին և չեն դադարեցնի ռազմական գործողությունները բանակցությունների ընթացքում.
-
27.11.2013|
12:06
ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ասել է, որ Թեհրանը պատրաստ է մասնակցել Սիրիայի հարցով ժնևյան բանակցություններին առանց նախապայմանների.
-
27.11.2013|
12:05
ՄԱԿ-ի մամլո ծառայությունը իրազեկել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի որոշմամբ Սիրիայի հարցով բանակցությունները տեղի կունենան 2014-ի հունվարի 22-ին՝ Ժնևում: