-
26.11.2013|
01:47
...թե այս օրերին, բացի Պուտինի անվտանգությունն ապահովող աշխատակիցներից, ռուսական երևացող և չերևացող չինովնիկների անչափ մեծ կաստա է «շրջում» հայաստանյան թե՛ քաղաքական, թե՛ հասարակական, թե՛ տնտեսական կուլիսներում:
-
26.11.2013|
01:43
Փակ շուկան «մանրամասն» սիրելուց, այն «դեղնացնելուց», «այծացնելուց», «ավանակելուց», Հարավարևմտյան վարչական շրջանը վերջնականապես լիմինդրացնելուց հետո Սամվել Լիմինդրովիչը հասել է… Եռաբլուր:
-
25.11.2013|
18:55
Նոյեմբերի 24-ին Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում խաչատրյանական տոն էր։ Մոսկովյան հանդիսատեսի առջև Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում ելույթ ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Երեկոյի ընթացքում լեփ-լեցուն դահլիճում հնչեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Ջութակի կոնցերտը, Սպարտակի և Ֆրիգայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը։
-
25.11.2013|
18:50
Բրիտանացի ամուսիններ Էնջի ու Ռոդրի Փաուելները տունը վերանորոգելու ժամանակ հայտնաբերել են Հենրի 8-րդ արքային պատկերող որմնանկար, որն ուշադիր զննելուց հետո պարզել են, որ միապետի որմնանկարում քողարկված ներկայացված է սատանայի դեմքը, որը տեսնելու համար հարկավոր է որմնանկարը գլխիվայր շրջել:
-
25.11.2013|
18:48
Իրանի` Ժնևից վերադարձող արտաքին գործերի նախարար և միջուկային հարցերով գլխավոր բանագնաց Մոհամեդ Ջավադ Զարիֆին Թեհրանում դիմավորել են ջերմորեն:
-
25.11.2013|
18:47
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին համարում է, որ ուկրաինացիները եվրոպական ժողովուրդ են, և Եվրամիությունը պատրաստ է ստորագրել համաձայնագիրը, որպեսզի օգնի նրանց արդիականացնելու երկիրը:
-
25.11.2013|
18:46
ՈՒկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հավաստիացնում է, որ եվրաինտեգրմա գործընթացի դադարեցումը ոչ ոք դժբախտություն չի համարում: Նա չի բացառել, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը կարող է ստորագրվել 2014-ի սկզբին:
-
25.11.2013|
18:44
Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը բնականաբար ամենից շատ մտահոգում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Նախօրեին նա համաձայնությունը որակել էր «ոչ թե պատմական իրադարձություն, այլ` պատմական սխալ»:
-
25.11.2013|
17:51
Նոյեմբերի 25-ը Կանանց դեմ ուղղված բռնության վերացման միջազգային օրն է։ Յուրաքանչյուր տարի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը տեղի է ունենում «Ընդդեմ գենդերային բռնության» ակտիվության 16-օրյակը` ի հիշատակ 1960 թ. նոյեմբերի 25-ին Դոմինիկյան Հանրապետությունում սպանված քաղաքական ակտիվիստներ Միրաբել քույրերի և 1948 թ. դեկտեմբերի 10-ին Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի ընդունման:
-
25.11.2013|
17:17
Հելսինկյան ընկերակցության նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը կարծում է, որ առաջիկայում սպասվող Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան վերջակետ կդնի այն պատմությանը, որը սկսվել էր 1995 թվականից, երբ Հայաստանում տեղադրվեցին ռուսական ռազմաբազաները: