ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 
  • Զուրաբյանը` կառավարությանը` ինքնահրկիզվիր

    Զուրաբյանը` կառավարությանը` ինքնահրկիզվիր

    20.11.2013| 13:39
    «Պետք է ինքնահրկիզվի»,- այսպես արձագանքեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այն հարցին, թե ինչ քայլեր պետք է անի կառավարությունը իրենց հարցապնդման առնչությամբ:
  • «Յունիգրաֆ իքսի» աշխատակիցները Երևանում գայլ են վնասազերծել

    «Յունիգրաֆ իքսի» աշխատակիցները Երևանում գայլ են վնասազերծել

    20.11.2013| 11:31
    Նոյեմբերի 19-ին արտակարգ դեպք է գրանցվել Երևանում։ Ժամը 15.00-ի սահմաններում թափառող կենդանիների դեմ պայքարով զբաղվող ՙՅունիգրաֆ իքս» ՍՊԸ-ն Հ2 հեռուստաընկերությունից և բնակիչներից Սիլիկյան թաղամասում ագրեսիվ թափառող կենդանիների մասին ահազանգեր է ստացել։ Ընկերության մասնագիտացված խումբը զանգից 10 րոպե անց դեպքի վայրում էր, որտեղ և «Յունիգրաֆ իքսի» աշխատակիցները որսացել են գայլ, որը տեղափոխվել է ընկերության կլինիկա։
  • Առաջիկայում ուժեղ ցնցումներ Հայաստանում չեն սպասվում

    Առաջիկայում ուժեղ ցնցումներ Հայաստանում չեն սպասվում

    19.11.2013| 17:52
    ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայություն գործակալության պետ Հրաչյա ՊԵՏՐՈՍՅԱՆՆ այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Հայաստանի սեյսմիկ անվտանգության խնդիրներին և ասաց, որ թեև Հայաստանը գտնվում է վտանգավոր սեյսմիկ գոտում, սակայն ուժեղ երկրաշարժերի վտանգ առայժմ չկա: «Մենք չենք կարող ընդհանրապես այն բացառել, սակայն ասել, թե Հայաստանին այս պահին վտանգ է սպառնում, նույնպես չենք կարող»,- նշեց սեյսմոլոգը` հավելելով, որ երկրաշարժերի առումով ամենաակտիվը եղել է 2011 թվականը, ամենաակտիվ գոտին` մեր տարածաշրջանը, իսկ ամենապասիվը` 2013 թվականը:
  • Մեզ խանգարում են «թայֆայական կռիվները»

    Մեզ խանգարում են «թայֆայական կռիվները»

    19.11.2013| 15:58
    Այսօր մի քանի քաղաքական գործիչներ իրենց տեսակետն են հայտնել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության առնչությամբ: Դաշնակցական Արծվիկ Մինասյանը խիստ կասկածելի համարեց այդ անդամակցությունը, քանի որ կան բազմաթիվ պայմաններ, որոնք կարող են ձեռնտու չլինել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին:
  • «Կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառմանը մնացել է մեկ ամիս, ուստի մեզ համար անընդունելի է ամեն ինչ նորից սկսել»

    «Կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառմանը մնացել է մեկ ամիս, ուստի մեզ համար անընդունելի է ամեն ինչ նորից սկսել»

    19.11.2013| 15:09
    «Ես դրական եմ համարում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ առկա ընդվզումները։ Բայց մենք տասը տարի քննարկել ենք այդ նախագիծը, բոլոր ձևաչափերում ներկայացրել ենք, և եթե ինչ-որ մանչուկներ մտածում են, որ մարդիկ պիտի գնան իրենց տներում բացատրեն, սխալվում են»,-այսօր կայացած մամուլի ասուլիսում, անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ ընդվզումներին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
  • «Սարգսյան-Ալիև հանդիպումն ինքնին արդեն դրական է»

    «Սարգսյան-Ալիև հանդիպումն ինքնին արդեն դրական է»

    19.11.2013| 15:04
    ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆԻ խոսքով, այսօր մեր երկրում ամենակարևոր խնդիրը բյուջեի քննարկումն է, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ու Վիլյնուսում կայանալիք գագաթաժողովը։ «ԱԺ-ում վերջերս մեկը չարամտորեն հայտարարեց, թե մենք ստորագրել ենք Մադրիդյան կետերի տակ: Սխալ է այդ հայտարարությունը: Մեր նորանկախ պատմության մեջ մեկ հակափաստաթուղթ է ստորագրվել ընդդեմ Հայաստանի, դա եղել է 1992-ին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ասաց Գ. Սահակյանը` նշելով, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը պետք է դրական գնահատել:
  • «Մաքսային միությունը չի եղել իշխանությունների երազանքը, բայց այդտեղ մենք մեր շահն ենք տեսնում»

    «Մաքսային միությունը չի եղել իշխանությունների երազանքը, բայց այդտեղ մենք մեր շահն ենք տեսնում»

    19.11.2013| 13:23
    «Վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ քաղաքական դաշտը վերածվել է սիրողների ու չսիրողների բանակի: Վերջին շրջանում ոչ թե քաղաքական վերլուծություն է կատարվում, այլ ստեղծվել է սիրողների ու չսիրողների բանակ: Գովում են` ում սիրում են, և փնովում՝ ում չեն սիրում: Մեկը գովում է Եվրոպային, մյուսը՝ Ռուսաստանին: Քաղաքականության մեջ սիրել-չսիրել պետք է չլինի: Պետք է համագործակցենք բոլորի հետ՝ ելնելով մեր շահերից: Իսկ այսօր Հայաստանը հենց այդ ճանապարհով էլ գնում է»,-այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ «Հանրապետական» կուսակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
  • Երիտասարդական տոներն ամփոփվեցին դասական երաժշտության համերգով

    Երիտասարդական տոներն ամփոփվեցին դասական երաժշտության համերգով

    19.11.2013| 11:33
    Նոյեմբերի 18-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի «Հոլիվուդ նոն ստոպ» համերգային ծրագրով եզրափակեց Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոներին նվիրված միջոցառումների շարքը։ 10 օրերի ընթացքում երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր բազմաբնույթ միջոցառումներ՝ հնարավորինս մեծ թվով երիտասարդների ներգրավելով դրանց շրջանակներում։
  • Վիրահատությունը «հակացուցված» է պետության ղեկավարներին

    Վիրահատությունը «հակացուցված» է պետության ղեկավարներին

    19.11.2013| 11:31
    Արգենտինայի նախագահ Քրիստինա դե Քիրշները հինգ շաբաթ բացակայելուց հետո վերադարձել է իր պարտականությունների կատարմանը: Բացակայության պատճառը ուղեղի սուբդուրալ հեմատոմայի հեռացման վիրահատությունն էր:
  • Լավրովն ասաց` այո

    Լավրովն ասաց` այո

    19.11.2013| 11:31
    ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի սկզբին կժամանի Երևան, ավելին` այցի նախապատրաստմանն է նվիրված եղել Լավրովի և Նալբանդյանի հանդիպումը: