-
13.11.2013|
16:34
Նոյեմբերի 13-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` «Հեղինակային իրավունքի պաշտպանությունը և կիրառումը՝ գլոբալ տնտեսությունում մրցունակ լինելու համար» թեմայով:
-
13.11.2013|
16:04
Լեգենդար երգչուհի Թինա Թյորները հրաժարվել է ԱՄՆ-ի քաղաքացիությունից, հայտնում է Washington Post-ը: Բեռնի ամերիկյան դեսպանատանը նա Շվեյցարիայի քաղաքացիություն է ընդունել:
-
13.11.2013|
16:03
Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանի խնդիրների շուրջ միանման մոտեցում ունեն, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն՝ թուրքական NTV հեռուստաընկերության եթերում: Նրա խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ բազմաթիվ նախագծեր ունեն:
-
13.11.2013|
16:02
ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը հրաժարվում է իր մանդատից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
-
13.11.2013|
16:00
Ձերբակալվել է ՈՒկրաինայի նախկին վարչապետ, ազատազրկված Յուլյա Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոն, և հայտնի չէ, թե Տիմոշենկոյին կուղարկե՞ն Գերմանիա բուժման: Դա Եվրամիության պայմանն էր ՈՒկրաինայի իշխանության առաջ:
-
13.11.2013|
15:59
Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում Արևելյան գործընկերության վեհաժողովից առաջ ՈՒկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը հրապարակել է մի քանի ազդեցիկ գործարարների նամակը Վիկտոր Յանուկովիչին, որտեղ նրան խնդրում են մեկ տարով հետաձգել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը:
-
13.11.2013|
15:58
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է հանդիպումներն Անկարայում: Նախագահ Աբդուլա Գյուլից հետո նա հանդիպել է արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլուի հետ և շնորհակալություն է հայտնել նրան Լեռնային Ղարաբաղի հարցում ցուցաբերած աջակցության համար, Հայաստանին կրկին մեղադրելով «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը խոչընդոտելու» մեջ:
-
13.11.2013|
15:22
Նոյեմբերի 13-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-մրցույթը։ Ներկայացված է շուրջ 200 երիտասարդի ավելի քան 250 աշխատանք՝ գեղանկարներ, գրաֆիկական գործեր, լուսանկարներ ու քանդակներ։
-
13.11.2013|
13:21
«Հայան» թայֆունի հետևանքով Ֆիլիպիններում զոհերի թիվը կազմում է 2-2,5 հազար մարդ: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է երկրի նախագահ Բենիգնո Ակինոն: Հիշեցնենք, ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ թայֆունի հետևանքով զոհերի թիվն առնվազն 10 հազար է:
-
13.11.2013|
13:18
Հանրային խորհուրդը այս մասին որոշում է ընդունել: Կառույցի պաշտոնական կայքը հաղորդում է, որ հարցի քննարկման ժամանակ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հայտնել է, թե ՀԽ-ը չի ստացել օդանավակայանի «կլոր շենքի քանդման խիստ անհրաժեշտությունը հիմնավորող հաշվարկներ պարունակող փաստաթուղթ», ինչպես նաև չեն ներկայացվել այլընտրանքային ծրագրեր` այդ հաշվարկները համեմատելու համար: