01.11.2013|
11:18
Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու նոյեմբերի 17-ին կայանալիք երդմնակալության արարողությանը, ըստ արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի, հրավիրվել են Եվրոպական միության, ՆԱՏՕ-ի, ԵՄ Արևելյան գործընկերության երկրների նախագահները, նաև այն երկրների, որոնք դեսպանություններ ունեն Թբիլիսիում։