ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 
  • «Հայաստանը Ձեր գործընկեր էքսպո 2013»

    «Հայաստանը Ձեր գործընկեր էքսպո 2013»

    11.10.2013| 11:22
    Այսօր առավոտյան «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում մեկնարկում է «Հայաստանը Ձեր գործընկեր էքսպո 2013» 4-րդ տարածաշրջանային, բազմաբնույթ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի շրջանակներում առաջին անգամ մեր երկրի ցուցահանդեսային պատմության մեջ կիրականացվի համտես-մրցույթ:
  • Ասում են...

    Ասում են...

    11.10.2013| 00:51
    ...թե սահմանադրական բարեփոխումների նախագծում նախագահականի առաջարկով ՀՀ-ում տասը տարի ապրելու իմպերատիվ դրույթը փոփոխելու հանգամանքը իշխանական իսթեբլիշմենթում խոր անհանգստությունների տեղիք է տվել:
  • Ոչ էլիտար  հարսանիք

    Ոչ էլիտար հարսանիք

    11.10.2013| 00:32
    Վերջին շրջանում իշխանական էլիտար հարսանիքների պակաս չի զգացվում, վերնախավն էլ իր ողջ շքախմբով շախուշուխ է անում: Այս շաբաթ ևս մի հարսանիք է լինելու, բայց ո՛չ էլիտար, ո՛չ էլ իշխանական: Ամուսնանում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի դուստրը:
  • ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հանձնեց անվանական կրթաթոշակներ

    ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հանձնեց անվանական կրթաթոշակներ

    10.10.2013| 17:48
    Հոկտեմբերի 10-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից սահմանված ամենամյա անվանական կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի ռազմական ուսումնական հաստատությունների և բուհերի ռազմահոգեբանական ֆակուլտետների գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների միջև անցկացնել ինտելեկտուալ մրցույթ, որի հաղթողներն արժանանում են Գարեգին Նժդեհի, Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի և Վազգեն Սարգսյանի անվան կրթաթոշակների։
  • Հին ընկերները չեն դավաճանում

    Հին ընկերները չեն դավաճանում

    10.10.2013| 17:26
    Մարզպետների հրաժարականների շրջան է սկսվա՞ծ, թե՞ ոչ, չգիտենք, բայց որ վերջին երեք շաբաթում երկու մարզպետ արդեն աշխատանքից հեռանալու դիմում ներկայացրին, փաստ է։ Գործադիրն ընդունեց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի դիմումը աշխատանքից ազատվելու մասին, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությանը ներկայացրեց նոր մարզպետին` գյուղատնտեսության նախկին նախարար, նախկին ՀՅԴ անդամ Արամայիս Գրիգորյանին։
  • Ծայրահեղական կուրծքը

    Ծայրահեղական կուրծքը

    10.10.2013| 17:00
    Թուրք հեռուստահաղորդավարուհի Գյոզդե Քանսուն հեռացվել է աշխատանքից, երբ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Հուսեյն Չելիքը քննադատել է նրան՝ եթերում հագուստի չափից խոր լանջաբացվածքի համար։ Չելիքը նրա հագուստը անվանել է ծայրահեղական, քանի որ ի ցույց է դնում կուրծքը:
  • ՈՒկրաինան հեռանում է Կրեմլից

    ՈՒկրաինան հեռանում է Կրեմլից

    10.10.2013| 16:58
    ՈՒկրաինան առաջիկայում կարող է ամբողջությամբ հրաժարվել ռուսական գազից, եթե չվերանայվի գործող պայմանագիրը` ասել է վարչապետ Նիկոլայ Ազարովը:
  • ՀՅԴ-ն վերցնում է Արարատը

    ՀՅԴ-ն վերցնում է Արարատը

    10.10.2013| 16:57
    Արարատի մարզպետ է նշանակվել Արամայիս Գրիգորյանը` Էդիկ Բարսեղյանի հրաժարականից հետո, որ պաշտոնից հեռանալու պատճառ էր նշել իր տարիքը:
  • Առևանգել են Լիբիայի վարչապետին

    Առևանգել են Լիբիայի վարչապետին

    10.10.2013| 16:56
    Լիբիայի կառավարությունը երկրի վարչապետ Ալի Զեյդանի ձերբակալությունը համարել է ահաբեկչական հանցագործություն: «Լիբիայի կառավարությունը հայտարարում է, որ վարչապետը պահպանում է իր բոլոր իրավասությունները, պետական պաշտոնյա է և նրա առևանգումը ահաբեկչական հանցագործություն է»` ասված է հայտարարության մեջ:
  • Շվեդիան ևս նախընտրեց կանանց

    Շվեդիան ևս նախընտրեց կանանց

    10.10.2013| 16:54
    2013 թ. գրականության Նոբելյան մրցանակը շնորհվեց կանադացի Էլիս Մունրոյին` փոքր արձակի համար: Տիկին Մունրոն կստանա 8 միլիոն նորվեգական կրոն (1,2 միլիոն ԱՄՆ դոլար): Էլիս Մունրոն նովելագիր է, 2009-ի Բուքերի մրցանակի դափնեկիր: Ամերիկացի քննադատները նրան անվանել են հյուսիսամերիկացի Չեխով: