ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 
  • Սեֆիլյանին հետևողը Լֆիկ Սամո՞ն է եղել

    Սեֆիլյանին հետևողը Լֆիկ Սամո՞ն է եղել

    10.10.2013| 12:58
    Երեկ կեսգիշերին ` ժամը 23: 40-ից մինչև ժամը 00:10-ը Երևանի Զեյթուն թաղամասում, ուր գտնվում է Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը, BMW մակնիշի արծաթագույն ավտոմեքենան հետապնդել է նրան: Այս մասին ասվում է Նախախորհրդարանի այսօր տարածած հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ երեկ Փակ շուկայի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ Սեֆիլյանին է մոտեցել շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի ներկայացուցիչը և նրան հրավիրել առանձնազրույցի:
  • Տեսողության համաշխարհային օրն է

    Տեսողության համաշխարհային օրն է

    10.10.2013| 11:25
    Այսօր տեսողության համաշխարհային օրն է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում շուրջ 285 մլն մարդ թույլ տեսողություն ունի, 19 մլն երեխա տեսողության խանգարումներ ունի, 39 մլն մարդ կույր է. նրանց 90 տոկոսը բնակվում է ոչ զարգացած երկրներում։ Կուրության տանող դեպքերի 80 տոկոսը կանխարգելելի է:
  • Աջակցություն Հայաստանի երիտասարդության ձեռնարկատիրության զարգացմանը

    Աջակցություն Հայաստանի երիտասարդության ձեռնարկատիրության զարգացմանը

    10.10.2013| 11:20
    Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ)՝ Ավստրիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Աջակցություն Հայաստանի երիտասարդության ձեռնարկատիրության զարգացմանը» ծրագիրը: Ծրագրի իրականացման գործընկերն է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ), որը ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայություններ է մատուցելու երիտասարդ ձեռներեցներին՝ ձեռնարկատիրությանը վերաբերող մասնագիտացված դասընթացների, խորհրդատվության և տեխնիկական օգնության միջոցով: Փորձնական փուլն անցկացվում է Լոռու և Շիրակի մարզերում: Ծրագրի հիմնական գործընկերներն են ՀՀ էկոնոմիկայի, տարածքային կառավարման նախարարությունները, Լոռու և Շիրակի մարզպետարանները:
  • ԱՄՆ-ը մտադիր է նպաստել Եգիպտոսի ժողովրդավարական բարեփոխումներին

    ԱՄՆ-ը մտադիր է նպաստել Եգիպտոսի ժողովրդավարական բարեփոխումներին

    10.10.2013| 11:18
    ԱՄՆ Պետական դեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը լրագրողներին տեղեկացրել է, որ իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե ԱՄՆ-ը դադարեցնում է Եգիպտոսին օգնության ծրագրերը: Այդ լուրերը լրատվամիջոցները տարածել էին երեքշաբթի երեկոյան:
  • Թագավորը մտադրությունը չի փոխել

    Թագավորը մտադրությունը չի փոխել

    10.10.2013| 11:16
    Նիդեռլանդների թագավոր Վիլհելմ-Ալեքսանդրը չի հետաձգել նոյեմբերին 9-ին նշանակված այցը Ռուսաստան` չնայած ռուս-նիդեռլանդական դիվանագիտական սկանդալին:
  • Իլհամ Ալիևը կնախագահի երրորդ անգամ

    Իլհամ Ալիևը կնախագահի երրորդ անգամ

    10.10.2013| 11:14
    Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրություններում նախնական տվյալներով հավաքում է 84,94 տոկոս ձայներ, երկրորդը 4,1 տոկոսով ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլին է:
  • Նալբանդյանը դեռ ակնկալում է ԵՄ աջակցությունը
  • Վիզային ռեժիմը դյուրացվեց

    Վիզային ռեժիմը դյուրացվեց

    10.10.2013| 11:10
    Եվրախորհրդարանը հավանություն է տվել Եվրամիության և Հայաստանի միջև վիզային ռեժիմի դյուրացման և արտահանձնման համաձայնագրին:
  • Փակ շուկայի մոտ լարված վիճակ է

    Փակ շուկայի մոտ լարված վիճակ է

    09.10.2013| 18:10
    Այս պահին Փակ շուկայի տարածքում լարված վիճակ է։ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները Մաշտոցի պուրակից երթով հասել են մինչև Փակ շուկա ու փակել շուկայի տարածքը։ Այնտեղ հավաքվել են նաև օլիգարխի պաշտպանները, որոնք ակցիայի մասնակիցների» պահանջում են ազատել տարածքը։
  • «Իմ գրադարանը»

    «Իմ գրադարանը»

    09.10.2013| 15:28
    «Բուկինիստ» գրախանութը և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հայտարարում են «Իմ գրադարանը» լուսանկարների մրցույթ: Տարիքային սահմանափակում չկա, մրցույթին կարող են մասնակցել բոլոր գրքասերները, ովքեր ունեն գրադարան: Յուրաքանչյուր օգտատեր կարող է ուղարկել 1 նկար info@books.am էլ.հասցեին: Լուսանկարի որակն էական չէ, խրախուսվում է ստեղծագործ մոտեցումը: Հաղթող երկու գրադարանները կհարստանան «Էդիթ Պրինտ» հրատարակչության «Իմ Գրադարանը» մատենաշարի գրքերով: Մրցույթի վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է: