-
07.10.2013|
16:51
Հրաժարականի մտադրություն ունի Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ում աշխատանքից իր դժգոհությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել էր Ջերմուկում համայնքների հանաժողովի ժամանակ:
-
07.10.2013|
16:50
Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի ընտանիքում հաճելի իրադարձություն է եղել` սեպտեմբերի կեսին փոխնակ մոր օգնությամբ նրանք զույգ երեխաներ են ունեցել:
-
07.10.2013|
16:49
ԱՄՆ-ը Իրանին կոչ է անում նոր առաջարկներով հանդես գալ միջուկային հարցի վերաբերյալ: «Իրանը պետք է աշխարհին ցույց տա, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ինդոնեզիայում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում:
-
07.10.2013|
16:45
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հրաժարվել է տնային կալանքից. նա գերադասում է մեկ տարվա հասարակական աշխատանքները, տեղեկացնում է Daily Mail-ը:
-
07.10.2013|
16:43
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ.
-
07.10.2013|
16:41
Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոն, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան համագործակցության գագաթնաժողովի տանտերն է, կիթառը ձեռքին շնորհավորել է դահլիճ մտնող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` ծննդյան 61 ամյակի առթիվ: Գագաթնաժողովի մյուս մասնակիցները ևս միացել են նախագահի երգեցողությանը:
-
07.10.2013|
16:29
Թեև Հայ ազգային կոնգրեսից հեռացած «Հայոց համազգային շարժում» կուսակցության նախկին անդամները խոստացել էին վերագրանցված ՀՀՇ-ի անդրանիկ համագումարը հրավիրել սեպտեմբերին, սակայն այժմ էլ հայտարարում են, որ այն տեղի կունենա հոկտեմբերի 26-ին:
Կուսակցությունը կոչվելու է «Հայոց համազգային շարժում», նրա համագումարն էլ հրավիրելու են նախաձեռնող խմբի անդամները:
-
07.10.2013|
14:34
Մինչ Փակ շուկայի ոչնչացման դեմ պայքարողները վերջին ճիգերն էին գործադրում, որպեսզի հայտնի օլիգարխը հիմնահատակ չփչացնի պատմամշակութային արժեքը, վերջինս ժամանակ չէր կորցնում, և շինաշխատանքներն ակտիվ ընթանում էին: Արդյունքում այսօր արդեն «Փակ» շուկան Սիթին դարձած հաշված ժամեր հետո կբացվի:
-
07.10.2013|
12:04
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երիտասարդության համաշխարհային օրվա (նշվում է նոյեմբերի 10-ին) և Ուսանողության միջազգային տոնի (նշվում է նոյեմբերի 17-ին) առթիվ կազմակերպում է մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես նոյեմբերի 12-14-ը Երևանում կանցկացնի երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես-համաժողով, որտեղ առանձին տաղավարներով ներկայացված կլինեն երիտասարդական, ուսանողական կառույցներ, երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններ։
-
06.10.2013|
12:56
«Առանցքային պահ Արևելյան գործընկերության համար. հեռանկար Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի համար»: Հոկտեմբերի 9-ին այս խորագրով լսումներ կսկսվեն ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպական հարցերով ենթահանձնաժողովում: