ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 
  • Նիկոլը «ուղտությո՞ւն» է արել

    Նիկոլը «ուղտությո՞ւն» է արել

    04.10.2013| 12:55
    ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ գլխավոր դատախազի ընտրության ժամանակ ընդդիմության քվեարկությանը, մասնավորապես, քվեաթերթիկը լուսանկարելու Նիկոլ Փաշինյանի նորամուծությանը:
  • Բրիտանացի լրագրող. ՀՀ-ում ԶԼՄ-ներն այնքան էլ բաց չեն բազմակարծությունը ներկայացնելու առումով

    Բրիտանացի լրագրող. ՀՀ-ում ԶԼՄ-ներն այնքան էլ բաց չեն բազմակարծությունը ներկայացնելու առումով

    04.10.2013| 12:30
    Մեդիա կենտրոնում այսօր կայացել է բրիտանացի հայտնի լրագրող և քաղաքական մեկնաբան Լանս Փրայսի մամուլի ասուլիսը: Ասուլիսին ներկա էր նաև Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը։
  • ՀՅԴ-ն  Զարուհու նման չէր վարվի

    ՀՅԴ-ն Զարուհու նման չէր վարվի

    04.10.2013| 12:26
    «Տիկին Փոստանջյանին ճանաչում եմ, ինքը թուրք չէ, հայ կին է` չորս երեխաների մայր, բայց յուրահատուկ կին է: Ամեն դեպքում այդ հարցը այդ տեղում տալը ճիշտ չէր, և մենք երբեք նման հարց չէինք տա»,- այսօր խորհրդարանում, Զարուհի Փոստանջյանի պահվածքին անդրադառնալով, հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը`չհամաձայնելով այն տեսակետի հետ, թե նման քայլ միայն թուրքին է բնորոշ:
  • «Հախից»  չեն կարողանում գալ

    «Հախից» չեն կարողանում գալ

    04.10.2013| 11:25
    ԵԽԽՎ պատվիրակության կազմից «արտաքսվող» Զարուհի Փոստանջյանին ներկուսակցական լուրջ խոսակցություն է սպասում։ Մեր տեղեկություններով, «Ժառանգությունում», Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, սպասվում է բուռն քննարկում իրենց կուսակցի պահվածքի առնչությամբ։ Հիշեցնենք, որ նրա ստրասբուրգյան «դեբոշը» անգամ կուսակցության շատ անդամների համար անընդունելի էր։ Սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես միշտ, դժվար թե Զարուհու «հախից» գա, հետևաբար ստիպված է լինելու հրապարակավ պաշտպանել նրան։
  • Ասում են...

    Ասում են...

    04.10.2013| 00:29
    ...թե 2018-ի նախագահական ընտրություններից առաջ «Իրավահաջորդ» օպերացիան ընթացքի մեջ է, շահագրգիռներն այլևս անկարող են թաքցնել իրենց «գրգիռները» և բոլոր մակարդակներում անցել են հակահարձակման։ Գևորգ Կոստանյանի «նշանակումից» հետո վերջիններիս այլ բան չի մնում. հողը երերում է նրանց ոտքի տակ, ու թե պահը ճիշտ չօգտագործեն, այն առհավետ կարող են կորցնել:
  • ՎՊ-ն` Գյումրու  քաղաքապետարանում-2

    ՎՊ-ն` Գյումրու քաղաքապետարանում-2

    04.10.2013| 00:10
    Ինչպես խոստացել էինք, շարունակում ենք ներկայացնել Գյումրու քաղաքապետարանում Վերահսկիչ պալատի հայտնաբերած խախտումները: Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու առթիվ քաղաքապետարանի տոնական հրավառությունը կազմակերպել է մրցույթը չշահած ընկերությունը: Ըստ մեր աղբյուրների, դա Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն պատկանող ընկերությունն է, որի հաշվին Գյումրու քաղաքապետարանից «գնացել» է շուրջ 8 մլն դրամ:
  • Ինչի՞ համար է այս ողջ աղմուկը

    Ինչի՞ համար է այս ողջ աղմուկը

    03.10.2013| 16:52
    Հասարակական-քաղաքական կյանքը եռում է աղմուկից: ԱԺ-ում Գլխավոր դատախազի ընտրությանը քանի հոգի դեմ քվեարկեցին, Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում ինչ հարց տվեց Սերժ Սարգսյանին, ով նրան զիջեց իր տեղը հարց տալու համար, Լևոն Զուրաբյանը երբ էր հերթագրվել և ինչու չկարողացավ իր հարցը հնչեցնել, Նիկոլ Փաշինյանը ոնց էր քվեարկել...
  • Ճարտարագիտական կրթությունը Հայաստանում լավ ավանդույթներ ունի

    Ճարտարագիտական կրթությունը Հայաստանում լավ ավանդույթներ ունի

    03.10.2013| 16:37
    ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում նորաբաց Ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտի պատվիրակությանը: Նախարարը, ողջունելով բուհի գործունեությունը Հայաստանում, նշել է, որ այն նոր հնարավորությունններ է բացում հայ ուսանողների համար: Արմեն Աշոտյանի խոսքով` ճարտարագիտական կրթությունը Հայաստանում դրված է լավ ավանդույթների վրա. ներկա կրթական ոլորտը, ըստ նախարարի, խորհրդայինից վերցրել է այն լավագույնը, որ կար այդ համակարգում:
  • «Ժառանգությունը» սպասում է Զարուհու վերադարձին

    «Ժառանգությունը» սպասում է Զարուհու վերադարձին

    03.10.2013| 15:17
    Մինչ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «ԱԺ կանոնակարգ» օրենքի համապատասխան դրույթներն է հայտնաբերել, որպեսզի կարողանա ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանին զրկել ԵԽԽՎ պատվիրակության անդամի կարգավիճակից և Սերժ Սարգսյանին տհաճ հարցեր տալու հնարավորությունից, վերջինս էլ դեռ Ստրասբուրգից հասցրել է ԶԼՄ-ների միջոցով պատասխանել նրան:
  • Վաղվանից հանրապետության առանձին հատվածներում ձյուն կտեղա

    Վաղվանից հանրապետության առանձին հատվածներում ձյուն կտեղա

    03.10.2013| 15:12
    «Ջերմաստիճանն այս հոկտեմբերին բարձր կլինի: Ամենացուրտ օրերը կլինեն ամսվա առաջին 10 օրերը: Մասնավորապես, հոկտեմբերի 4-6-ը, պայմանավորված սառը հոսանքների ներթափանցմամբ, հանրապետության ողջ տարածքում կնկատվեն տեղումներ, ջերմաստիճանը կնվազի»,-այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՆ հիդրոմեդ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ ՍՈՒՐԵՆՅԱՆԸ: