ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 
  • «Սասնա ծռեր» էպոսին նվիրված փառատոնի եզրափակիչ տոնակատարություն

    «Սասնա ծռեր» էպոսին նվիրված փառատոնի եզրափակիչ տոնակատարություն

    03.10.2013| 15:10
    Մշակույթի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում տեղի կունենա «Սասնա ծռեր» էպոսին նվիրված ամենամյա մրցույթ-փառատոնի եզրափակիչ տոնակատարությունը` «Էպոսի օր» խորագրի ներքո: Միջոցառման կազմակերպիչն է «Սասնա տուն. քաղաքացիական հասարակության զարգացման աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը:
  • Թող «Ժառանգությունը» մտածի այդ մասին

    Թող «Ժառանգությունը» մտածի այդ մասին

    03.10.2013| 14:57
    ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե ՀԱԿ-ը ինչ դիրքորոշում է արտահայտել ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակության անդամի կարգավիճակից զրկելու վերաբերյալ:
  • «Ընդդիմությունն էլ պետք է ունենա չափի զգացողություն»

    «Ընդդիմությունն էլ պետք է ունենա չափի զգացողություն»

    03.10.2013| 14:44
    ԵԽԽՎ նստաշրջանում ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղած սկանդալային հարցից հետո (հիշեցնենք, որ հարցը վերաբերում էր կազինոներում 70 մլն եվրո տանուլ տալուն) ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ձեռնամուխ է եղել ընդդիմադիր պատգամավորին ԵԽԽՎ պատվիրակության անդամի կարգավիճակից զրկելու գործին:
  • Զառայի պատիժը

    Զառայի պատիժը

    03.10.2013| 13:29
    Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Զարուհի Փոստանջյանն այլևս չի լինելու ԵԽԽՎ պատվիրակության կազմում: Խոսնակն այս որոշումն ընդունել է հիմք` ընդունելով ԱԺ կանոնակարգ օրենքը: Նա տեղեկացրել է, որ այս մասին խորհրդակցել է խմբակցությունների հետ և որոշել փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում:
  • Երթ՝ ընդդեմ գենդերային օրենքի

    Երթ՝ ընդդեմ գենդերային օրենքի

    03.10.2013| 11:13
    Հոկտեմբերի 11-ին նախաձեռնվում է երթ՝ ընդդեմ գենդերային օրենքի և գենդերային պարտավորությունների փաթեթի։ Կազմակերպիչները ՀՀ կառավարությունից և Ազգային ժողովից պահանջում են չեղյալ համարել «գենդերային» օրենքը, օրենքով արգելել «գենդերային» այլասերումների քարոզը, գովազդը, հետ կանգնել Եվրոպայի դեմ ստանձնած գենդերային պարտավորությունների փաթեթից։
  • Մաքալիսթերի դասերը

    Մաքալիսթերի դասերը

    02.10.2013| 23:27
    ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ, Բրիտանական օրերին մասնակցելու նպատակով, այս օրերին Հայաստան է ժամանել ականավոր կինովավերագրող Շոն Մաքալիսթերը: Նա ֆիլմեր է պատրաստել BBC-ի Chanel 4-ի համար՝ աշխատելով Մեծ Բրիտանիայում, Իսրայելում, Իրաքում, Ճապոնիայում, Սիրիայում և Եմենում: 2005թ. Շոն Մաքալիսթերի «Բաղդադի Լիբերաչին» ֆիլմը Սանդենս կինոփառատոնում ստացել է ժյուրիի հատուկ մրցանակ` «Համաշխարհային վավերագրություն» անվանակարգում: Հոկտեմբերի 2-9-ը Շոն Մաքալիսթերի ֆիլմերը ցուցադրվելու են «Նաիրի» կինոթատրոնում:
  • Նիկոլը վարչապետին ձանձրացրել է

    Նիկոլը վարչապետին ձանձրացրել է

    02.10.2013| 17:45
    Այսօր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ «Փակ շուկայի» խնդրին, որին վարչապետ Տիգրան Սարգսյանը շատ հակիրճ պատասխանեց:
  • Ստրասբուրգն էլ դարձրին «բազար»

    Ստրասբուրգն էլ դարձրին «բազար»

    02.10.2013| 17:42
    Քաղաքական ամբիոնը Հայաստանում այնքան է արժեզրկվել, որ հաճախ քաղաքական գործիչները չեն էլ զգում, թե կոռեկտության սահմանը որտեղ է ավարտվում: Ընդդիմադիր լինի, թե իշխանություն ներկայացնող մեկը, պիտի նախևառաջ պատասխանատվություն ունենա, ներսում` իր իսկ անձի, իսկ դրսում, նախևառաջ, սեփական երկրի վարկանիշի համար:
  • Այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին

    Այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին

    02.10.2013| 17:34
    Զարուհու պահվածքը ամենևին էլ պոպուլիստական չէ: Այն նաև վրեժ չէ` սահմանում տեղի ունեցած հայտնի միջադեպի հաշվով: Երբ բոլորս գրեթե միաձայն պաշտպանեցինք իրեն: Ոչ. հետ չեմ վերցնում պաշտպանությունս:
  • «Ամոթ է, ես ապշած եմ այդ պահվածքից»

    «Ամոթ է, ես ապշած եմ այդ պահվածքից»

    02.10.2013| 17:28
    «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի հերթական շոուն այս անգամ ԵԽԽՎ-ում էր: Սերժ Սարգսյանին ուղղված նրա հարցը ոչ միայն հակադիր բևեռի` իշխանության, այլև սեփական կուսակցության անդամների կողմից անընդունելի է համարվում: