-
29.09.2013|
12:55
Սեպտեմբերի 28-ից Շանհայը ազատ առևտրի գոտի է հայտարարվել` խթանելու տնտեսական զարգացումն ու բարեփոխումները երկրում: Ազատ առևտրի գոտում առևտրականները կկարողանան հեշտությամբ փոխարկել արտարժույթը, Չինաստանի գործող օրենքները չեն տարածվի գոտու տարածքում օտարերկրյա ներդրումների վրա:
-
29.09.2013|
12:54
Տեղեկատվության ազատության միջազգային օրը 11-րդ անգամ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը շնորհել է իր ամենամյա մրցանակները` ոսկե բանալին և ժանգոտ կողպեքը: ՀՀ ամենափակ գերատեսչություն, որ ամենավատն է կատարում տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքը որակումով` ժանգոտ կողպեքը շնորհվել է Ազգային ժողովին:
-
29.09.2013|
12:52
Սեպտեմբերի 24-27-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Եպիսկոպոսաց ժողովի դիվանը ամփոփել է ժողովի աշխատանքները:
«Սեպտեմբերի 24-ի նիստերին եպիսկոպոսաց դասը քննարկեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցում սրբադասման ավանդության վերականգնման հարցը և այդ շրջագծում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման խնդիրը», - ասված է հաղորդագրությունում:
-
29.09.2013|
12:49
Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի ծրագրերի տնօրեն Լոուրենս Շիթսի համոզմամբ՝ «ներքին անկարգությունների պարագայում ղեկավարներին կարող է գայթակղել մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով ռազմական լարվածությունը սրելու գաղափարը»։
-
29.09.2013|
12:45
Սիրիայի հարցով երկրորդ միջազգային կոնֆերանսը Ժնևում կարող է հրավիրվել նոյեմբերի կեսին: ՄԱԿ-ի 68-րդ նստաշրջանում արտաքին գործերի նախարարների շաբաթվա ընթացքում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը, Չինաստանի արտգործնախարար Վան Ին և Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը այս հարցով քննարկումներ են ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի և Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Լադհար Բրահիմի հետ:
-
29.09.2013|
12:44
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունեց Սիրիայում քիմիական զենքի պաշարների վերացման վերաբերյալ բանաձևը` շնորհիվ Ժնևում Ռուսաստանի և ԱՄՆ-ի պայմանավորվածության:
-
29.09.2013|
12:42
Սեպտեմբերի 28-ին շաբաթօրյա արտահերթ նիստում կառավարությունը հաստատեց 2014-ի պետական բյուջեի նախագիծը: Եկամուտները կանխատեսված են 1 տրլն, 127 մլրդ, 400 մլն, իսկ ծախսերը` 1 տրլն, 237 մլրդ, 900 մլն դրամի չափով:
-
29.09.2013|
12:38
Բունդեսթագի ընտրությունների ևս մեկ անակնկալ. Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Պեր Շտայնբրյուկը հեռանում է մեծ քաղաքականությունից:
-
29.09.2013|
12:35
Սեպտեմբերի 11-16-ը Հանրային կարծիքի ուսումնասիրման եվրոպական կենտրոնը Ադրբեջանում նախագահական ընտրությունների վերաբերյալ ուսումնասիրություն է կատարել, որին մասնակցել է 1550 քաղաքացի 42 բնակավայրից:
-
29.09.2013|
12:32
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ` շարունակելով խաղաղության գործընթացին առնչվող քննարկումները: