ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 
  • Վրաստանի նախագահական ընտրությունների երեք թեկնածուները

    Վրաստանի նախագահական ընտրությունների երեք թեկնածուները

    25.09.2013| 17:47
    Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրությունների թեկնածուների կեսից ավելիի գրանցումը: 23 թեկնածուներից նախընտրելի շանսեր ունեն երեքը` «Վրացական երազանքի» թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին, «Միացյալ ազգային շարժման» թեկնածու Դավիթ Բաքրաձեն և խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն:
  • Եպիսկոպոսաց ժողով Էջմիածնում

    Եպիսկոպոսաց ժողով Էջմիածնում

    25.09.2013| 17:44
    Ինչպես հայտնում է Մայր աթոռի մամլո ծառայությունը` սեպտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվեց Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովը: Ժողովի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
  • Վիկտոր Յանուկովիչը խորապես վստահ է

    Վիկտոր Յանուկովիչը խորապես վստահ է

    25.09.2013| 17:44
    ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը ի շահ ժողովրդի է և շուտով ուկրաինացիներն ավելի լավ են ապրելու:
  • Բարեգործական ցուցահանդես-վաճառք  Բուսաբանական այգում

    Բարեգործական ցուցահանդես-վաճառք Բուսաբանական այգում

    25.09.2013| 17:42
    «Собеседник Армении» թերթը սեպտեմբերի 27-29-ին կազմակերպում է ժամանակակից հայ նկարիչների կտավների ցուցահանդես վաճառք «Բացօթյա ցուցասրահ» նախագծի շրջանակներում: Կտավների վաճառքից ստացված գումարը կհատկացվի բուսաբանական այգուն` նոր ջրհան գնելու տնկարանի համար, որտեղ տնկիներ են աճեցվելու Հայաստանի հյուսիսի անտառները վերականգնելու նպատակով:
  • Կշարունակվի ազգային-ազատագրական պայքարը

    Կշարունակվի ազգային-ազատագրական պայքարը

    25.09.2013| 14:48
    ՀՀ քաղաքական ուժերի մեծ մասը դեմ չի արտահայտվում Մաքսային միությանն անդամակցելուն: Առայժմ միայն այդ բողոքն արտահայտվում է քաղաքացիական նախաձեռնությունների կողմից, որոնք Մաքսային միությանն անդամակցելը դիտում են որպես Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում: Այս դեպքում ինչպե՞ս պետք է վարվի Հայաստանի հանրությունը:
  • Աղվան Հովսեփյանին գործ տվեցին

    Աղվան Հովսեփյանին գործ տվեցին

    25.09.2013| 13:41
    Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով պետք է ստեղծվի, որը գլխավորելու է Աղվան Հովսեփյանը:
  • Սեյսմիկ ռիսկերն ու Facebook-ի «գիտակները»

    Սեյսմիկ ռիսկերն ու Facebook-ի «գիտակները»

    25.09.2013| 13:18
    Սոցցանցերում քննարկման առարկա է դարձել տարածաշրջանում «սպասվող» հզոր երկրաշարժերի թեման: «Սեյսմիկ կենտրոնի աշխատակիցը խոսում է երկրում առկա խնդիրների մասին, սեյսմիկ ռիսկի, սեյսմակայունության արդի մարտահրավերների մասին: Իսկ Facebook-ի «գիտակներն» իրենց վարկանիշը բարձրացնելու համար մասնագետներին ձեռ ենք առնում, արտահայտում են հակագիտական տեսակետներ»,- իր դժգոհությունը հայտնեց երկրաբան Տիգրան Սեդրակյանը:
  • Մամուլի հաղորդագրություն ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը՝ «Ռոբերտ Շուման» ինստիտուտում

    Մամուլի հաղորդագրություն ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը՝ «Ռոբերտ Շուման» ինստիտուտում

    25.09.2013| 12:51
    Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները սեպտեմբերի 16-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցել են Եվրոպայի ժողովրդական կուսակցության կողմից կազմակերպված «Երիտասարդ առաջնորդներ 2013-2014» խորագրով ծրագրին, որն անցկացվում էր «Ռոբերտ Շուման» ինստիտուտում։ Երիտասարդական այս հավաքին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Սերբիայի, Մակեդոնիայի, Խորվաթիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բոսնիա-Հերցեգովինայի 13 քաղաքական ուժերի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Դասախոսում և իրենց փորձը երիտասարդներին ներկայացնում էին հայտնի պետական և քաղաքական գործիչներ։
  • «ՕԵԿ»-ն ու «ԱՄ»-ն «սև ցուցակում» են

    «ՕԵԿ»-ն ու «ԱՄ»-ն «սև ցուցակում» են

    24.09.2013| 17:40
    Վերջին ամիսներին Ազատության հրապարակում ընթացող ազատամարտիկների շարունակական բողոքի ակցիաները հասել են մի հանգրվանի, որ նրանք հերթով պահանջում են տարբեր կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումներ: Ազատամարտիկների ռազմադաշտային խորհրդի անդամ, հեռուստալրագրող Սուրեն Սարգսյանը irates.am-ին տեղեկացրեց, որ այս ընթացքում ազատամարտիկները հանդիպել են «Ժառանգություն», «Հանրապետություն», ՀժԿ, «Բարգավաճ Հայաստան», Սոցիալ-դեմոկրատ հնչակյան, «Հայրենիք և պատիվ» կուսակցությունների ղեկավարների հետ: Ազատամարտիկները հանդիպել են նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:
  • Տ. Վարդապետյանը Արմեն Չախալյանի ձերբակալության մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում

    Տ. Վարդապետյանը Արմեն Չախալյանի ձերբակալության մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում

    24.09.2013| 17:29
    «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության նախագահ Տաճատ Վարդապետյանը կարծում է, որ ջավախահայ հասարակական-քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբոր` Արմեն Չախալյանի ձերբակալության մեջ քաղաքական ենթատեքստ չկա։